Գլխավոր Լուրեր Իրանը բալիստիկ հեռահար հրթիռներ է արձակել՝ թիրախավորելով․․․․

Իրանը բալիստիկ հեռահար հրթիռներ է արձակել՝ թիրախավորելով․․․․

1491
0

Իրանում զորավարժությունների շրջանակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակել, որոնք թիրախավորել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածի նշանակետերը: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Իրանի զորավարժությունների վերջին փուլում այսօր առավոտյան արձակված տարբեր դասի հեռահար հրթիռները թիրախավորել են 1800 կմ հեռավորության վրա գտնվող ենթադրյալ թշնամու ռազմանավերը:

Իրանում ամեն տարի անցկացնում են զորավարժություններ, որին ներգրավվում են հրթիռներ ու ԱԹՍ-ներ:

Հրթիռների և կամիկաձե ԱԹՍ-ների փորձարկման տեսանյութերը՝ այստեղ: