Բրիտանացին պատահաբար աղբն է նետել 280 միլիոն դոլար արժողությամբ բիթքոիններով կոշտ սկավառակը: Դեպքը տեղի է ունեցել 2013-ին, սակայն միայն այժմ, բրիտանացի Ջեյմս Հովելսը դիմել է Նյուպորտի իշխանություններին թույլ տալ իրեն որոնել սարքը աղբանոցում՝ առաջարկելով 75 միլիոն դոլար, այս մասին հաղորդում է CNBC- ն:
Հովելսը ուներ 7,500 բիթքոին, որն այսօրվա գներով կարժենար ավելի քան 280 միլիոն դոլար: Ըստ նրա, դրան հասանելիությունը վերականգնելու միակ միջոցը կոշտ սկավառակի օգտագործումն է, որը նա նետել էր աղբարկղը ութ տարի առաջ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...