Գլխավոր Լուրեր Աղետալի երկրաշարժ։ Կան զոհեր

Աղետալի երկրաշարժ։ Կան զոհեր

2133
0

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի տուժել է 826 մարդ, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհի և 637 վիրավորի մասին:

Արևմտյան Սուլավեսի նահանգի ղեկավարությունը երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարել, որը նախատեսվում է դադարեցնել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Աղետի հետևանքները վերացնելու համար ավելի քան 284 հազար դոլար է հատկացվել նահանգային իշխանության կողմից, ինչպես նաև՝ վրաններ, ծածկողներ, դիմակներ ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: