Tert.am-ը գրում է․
Երևանի պետական համալսարանում հաշվարկներ են արվում, որպեսզի բարձրացվեն դասախոսների աշխատավարձերը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Վերջնական հաշվարկներ չկան, բայց նախատեսում ենք աշխատավարձերի 10-15 տոկոսի բարձրացում՝ շնորհիվ այն բանի, որ նախորդ տարիներին խնայողություններ ենք արել: Նախատեսում ենք նաև գիտահետազոտական աշխատանքների դիմաց վճարներն ավելացնել մինչև 50 տոկոսով, հիմա հաշվարկներ ենք անում: Մենք սա վաղուց էինք նախատեսում, իմանալով, որ վատ ժամանակներ են լինելու (2018 և 2019 թթ. 12-ամյա կրթական համակարգի ներդրման պատճառով քիչ դիմորդներ կան), ու սա նոր չէ, մենք մարտից էինք սրան նախապատրաստվել»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:
Անդրադառնալով այս օրերին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքներին և սոցիալական ցանցերում կենսագրության թարմացված դրվագներին, որտեղ որոշ վրդովված օգտատերեր ընդհուպ պահանջում էին զրկել նրան դիպլոմից՝ ասել է. «Գիտեմ, որ պետք է սովորած լինի հեռակա»:
Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում: