Գլխավոր Քաղաքական Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, որը ես չեմ ընդունել. Փաշինյան

Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, որը ես չեմ ընդունել. Փաշինյան

2547
0

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ինչպես գիտեք` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Ես չեմ ընդունել նրա հրաժարականը: Վերջին օրերի քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը, հատկապես` բուռն քննարկման առարկա դարձած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վրա: Պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել հուսալի և ընդունելի դարձնենք, փարատենք հասարակության մեջ եղած կասկածները` վստահ լինելով, որ ճիշտ ուղիով ենք առաջ շարժվում: Երեկ ԱԺ-ում ընդունած փոփոխությունները ժամանակ շահելու համար էին, համակարգը բարելավման կարիք ունի: Պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կշարունակի աշխատել, որ երկու ամսվա ընթացքում ունենանք նոր նախագիծ»:

Մանե Թանդիլյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառն իսկապես կուտակային կենսաթոշակային համակարգի սկկզբունքների հետ եղած անհամաձայնությունն է եղել, ուստի, շարունակելով պաշտոնավարել, ինքը պատասխանատվություն է վերցնում մեծացնել համակարգի նկատմամբ հուսալիությունը` մշակելով նոր նախագիծ:

«Ես պատրաստ եմ շատ կարճ ժամանակում ներկայացնել նոր նախագիծ: Կուտակայինից բացի, շատ խնդիրներ կան լուծելու»,- ասաց նախարարը:

Նոր տեսանյութ.

This error message is only visible to WordPress admins

Cannot collect videos from this channel. Please make sure this is a valid channel ID.

Error: No videos found.

Make sure this is a valid channel ID and that the channel has videos available on youtube.com.