Գլխավոր Դեսից-դենից Ո՞ր պետությունը կդառանա ամենահարուստն աշխարհում 10 տարի անց. իրականացվել են կանխատեսումներ

Ո՞ր պետությունը կդառանա ամենահարուստն աշխարհում 10 տարի անց. իրականացվել են կանխատեսումներ

1888
0

Ըստ կազմված նախնական տվյալների՝ 2030 թ. աշխարհի ամենահարուստ պետությունները կլինեն հետևյալները :

10-րդ հորիզոնականը կզբաղեցնի Գերմանիան՝ 6,9 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով :

Իր հերթին Ճապոնիան կթուլացնի իր դիրքերը՝ ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնելով 7,2 տրիլիոն դոլարի : Սակայն դա, այնուամենայնիվ, թույլ կտա զբաղեցնելու ամենահարուստ պետությունների ցանկում 9-րդ հորիզոնականը : Ճապոնացիների հետընթացի պատճառը կլինի բնակչության ծերացումը. բնակիչներից յուրաքանչյուր երրորդը 2030 թ. 65 տարեկանից բարձր տարիք կունենա :

Ռուսաստանը 2030 թ. ցանկում 8-րդը կլինի : Արևմտյան սանկցիաները, կապիտալի արտահոսքը և հումքի ցածր գները կանեն իրենց չար գործը : ՌԴ-ի ՀՆԱ-ն կհասնի մոտ 7,9 տրիլիոն դոլարի : Դա, իհարկե, աճի ցուցանիշ է, սակայն ոչ այնքան բարձր :

Անսպասելիորեն 7-րդ հորիզոնականում կհայտնվի Եգիպտոսը : Այնտեղ «ծաղկում է» քաղաքական անկայունությունն ու տնտեսության դեպրեսիան : Սակայն դա չի խանգարի եգիպտացիներին մնալ ցանկում և օտարերկրյա ներդրումների շնորհիվ իր ՀՆԱ-ն հասցնել 8,2 տրիլիոն դոլարի :

Բրազիլիան Լատինական Ամերիկայի առաջատար տնտեսություն ունեցող պետությունն է : Բրազիլացիներն արդարացիորեն կհայտնվեն 6-րդ հորիզոնականում՝ 2030 թ. դրությամբ 9,1 տրիլիոն դոլար ՀՆԱ ունենալով : Բրազիլիայի տնտեսական ապագան բավական հուսադրող է : Պետությունն ունի ոչ միայն տնտեսական պոտենցիալ, այլև մարդկային ռեսուրսներ : 10 տարի անց այնտեղ կապրի շուրջ 225 միլիոն մարդ :

Թուրքիան ևս տնտեսական աճ կգրանցի և ՀՆԱ-ն կհասցնի մոտ 9,1 տրիլիոն դոլարի՝ հայտնվելով 5-րդ հորիզոնականում :

Եվս մեկ հետաքրքիր խաղացող կլինի Ինդոնեզիան : Այն ունի Հարավարևելյան Ասիայի ամենահզոր տնտեսությունը, որը 2030 թ. կունենա 10 տրիլիոն դոլար ՀՆԱ : Ինդոնեզիան ամենահարուստ պետությունների ցանկում կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը :

Այժմ խոսենք ամերիկացիների մասին: 2030 թ. ԱՄՆ-ի ՀՆԱ-ն բարձր կլինի 31 տրիլիոն դոլարից, և Նահանգները կհայտնվեն 3-րդ պատվավոր հորիզոնականում :

Հնդկաստանը վաղուց մրցակցում է Չինաստանի հետ, սակայն չի կարողանում հաղթանակել : 2030 թ. Հնդկաստանը կդառան աշխարհում 2-րդ ամենահարուստ պետությունը՝ 46,3 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով : Միաժամանակ նրանք Չինաստանից կանցնեն բնակչության թվով :

Իսկ Չինաստանի տնտեսական առաջատարությանը ոչ ոք չի կասկածում : Այն արդեն իսկ տեղի է ունեցել, սակայն 10 տարի անց ավելի կամրապնդվի : Չինաստանը 2030 թ. կունենա անհավանական բարձր՝ 64 տրիլիոն դոլար ՀՆԱ և կզբաղեցնի 1-ին հորիզոնականը :