Գլխավոր Դեսից-դենից Ջեֆ Ֆոսթերի հուզիչ և խորիմաստ աղոթքը. Կյանքի աղոթք

Ջեֆ Ֆոսթերի հուզիչ և խորիմաստ աղոթքը. Կյանքի աղոթք

106
0

Կյանքի աղոթք

Քանդիր իմ մեջ այն, ինչը քանդելու կարիք ունի։
Ամրապնդիր այն, ինչն ամրապնդելու կարիք ունի։
Օգտագործիր ինձ։ Ստեղծագործիր ինձնով, նկարիր ինձնով կյանքի կտավի յուրաքանչյուր կաթիլ։
Օգնիր ինձ ապրել լիարժեք, յուրահատուկ կյանքով, քայլել անտառի նախկինում չանցած արահետով։
Ցույց տուր ինձ, թե ինչպես սիրել ավելի խորը, քան երբևէ հնարավոր էի համարում։
Իմ երեսի առջև պահիր այն, ինչից ես երես էի շրջում։
Օգնիր ինձ մեղմանալ և թուլանալ՝ լիովին ընդունելով այն, ինչի հետ դեռ պատերազմի մեջ եմ։
Եթե իմ սիրտը դեռ փակ է, ցույց տուր ինձ, թե ինչպես բացել այն առանց բռնության։
Եթե ինչ-որ բան եմ պահում, օգնիր ինձ բաց թողնել այն։
Տուր ինձ խնդիրներ, պայքար և, կարծես, անհաղթահարելի խոչընդոտներ, եթե դրանք ավելի խորը խոնարհություն և վստահություն բերեն կյանքի հանդեպ։
Օգնիր ինձ ծիծաղել իմ լրջության վրա։
Թույլ տուր ինձ հումոր գտնել խավարի մեջ։
Ցույց տուր ինձ խորը խաղաղության զգացում փոթորկի մեջտեղում։
Ճշմարտությունից երբեք մի՛ թաքցրու ինձ։
Թող երախտագիտությունը լինի իմ ուղեցույցը։
Թող ներումը դառնա իմ մանտրան։
Թող այս պահը լինի իմ մշտական ուղեկիցը։
Թույլ տուր ինձ տեսնել Քո դեմքը յուրաքանչյուր դեմքի մեջ։
Թույլ տուր ինձ զգալ Քո ջերմ ներկայությունը իմ սեփական ներկայության մեջ։
Աջակցիր ինձ, երբ սայթաքեմ։
Շնչիր ինձնով, երբ չկարողանամ շնչել։
Տուր ինձ շնորհ՝ մահանալ կենդանի, այլ ոչ թե ապրել մեռած։
Ամեն։

Ջեֆ Ֆոսթեր

Գուցե հենց քեզ ու հենց հիմա անհրաժեշտ է հենց այս աղոթքը…

Նոր տեսանյութ.