Գլխավոր Դեսից-դենից Վաղ ամուսնություն. դրական և բացասական կողմերը

Վաղ ամուսնություն. դրական և բացասական կողմերը

3269
0

Ժամանակակից կանայք չեն շտապում ամուսնական կապ հաստատել, քանի որ առաջնահերթ են համարում աշխատանքն ու ինքնադրսևորումը:

Իսկ ահա բրիտանացի գիտնականները հայտարարում են, որ ամենաամուրը հենց վաղ ամուսնություններն են, հիմնվորելով դա նրանով, որ ավելի վաղ տարիքում ծագած զգացնունքներն ավելի անկեղծ են:

Վիճակագրությունը, իր հերթին, անհողդող է մնում: Վաղ ամուսնությունների 80%-ն ավարտվում է բաժանմամբ:

Վաղ ամուսնության հիմնական պատճառների թվում նշվում են. առջին սերը, որը տիրում է ամբողջությամբ, չսպասված հղիությունը և «անխելքությունը», որին հղում է անում մեծամասնությունը:

Աղջիկների համար հարաբերությունների օրինականացման ամենանպատակահարմարը դիտվում է 22-28 տարեկանը: Մասնագետները հարցում են անցկացրել նրանց շրջանում, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ ասել է վաղ ամուսնություն և համակարգել դրա դրական ու բացասական կողմերը:

Դրական կողմերը

-Գործատուներն ավելի հակված են գործ ունենալ ամուսնացած անձանց հետ: Ինչպես պարզվել է, գործատուներն ավելի հեշտ են աշխատանքի ընդունում ոչ թե փորձ ունենալու, այլ անձնագրում ամուսնությունը վկայող կնիքի պարագայում: Նրանց կարծիքով` այդպիսի մարդիկ ավելի նպատակամղված են աշխատանքում, որպեսզի հոգան երիտասարդ ընտանիքի կարիքները, և իրենց էներգիան ամենատարբեր երեկոների ու այլ գործերի վրա չեն ծախսում:

-Վաղ տարիքում մենք ապրում ենք խորը, իրական և անկեղծ զգացմունքներ: Հենց այս տարիքում ենք մենք ունենում ամենահիշարժան զգացնունքները: Սա բոլորովին էլ չի նշանակում, որ ժամանակի հետ մենք անկարող ենք լինում սիրել: Սակայն զգացմունքները սրված են լինում հենց վաղ հասակում:

-Երիտասարդ մայրերն ավելի լավ են տանում հղիությունը: Եթե դուք որոշել եք ամուսնանալ նրա համար, որ հղիացել եք, ապա դրանում որոշակի առավելություն կա: Երիտասարդ օրգանիզմն առավել դյուրին է տանում տոքսիկոզի և հղիության շրջանը:

Բացասական կողմերը

-Դուք դեռ չեք հասցրել ճանաչել կյանքի բոլոր հմայքները: Ինչ ճիշտ է` ճիշտ, դուք դեռ ծանոթ չեք կյանքի բոլոր հաճույքներին, և ձեր քայլը կարող է համարվել ոչ կշռադատված, քանի որ համեմատելու հնարավորություն չունեք:

-Երբեմն դուք զղջալու եք, որ գնացել եք այդպիսի պատասխանատու քայլի: «Երիտասարդության սխալներ». շատերն այսպես են բնորոշում վաղ ամուսնությունները: Այդ իսկ պատճառով, որպեսզի զղջում չլինի արածի համար, ավելի լավ է վաղ հասակում ձեռնպահ մանալ նման քայլից:

-Եթե անգամ որոշեք բաժանվել, քիչ հավանական է, որ դուք ընկերներ մնաք: Ինչպես ցույց է տալիս փորձը, զույգերը, ովքեր համաձայնվում են վաղ ամուսնությանը, բաժանվելուց հետո չեն պահպանում իրենց ընկերական հարաբերությունները:

Որպեսզի առաջին լուրջ սիրո մասին հիշողությունը չվերածվի առաջին լուրջ ողբերգության, ճիշտ ընտրեք ամուսնանալու ժամանակը: