«Չկա այդպիսի տարբերակ, որ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման:
Առաջարկել ենք երկու տարբերակ՝ կա՛մ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում ստորագրումը՝ համաձայնեցված թղթի, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացում են դուրս գալիս ադրբեջանական զորքերը»,- խոսելով աշխատանքային փաստաթղթի մասին՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ փաստաթղթի հետ կապված նոր բան տեղի չի ունեցել: