Չոր մեխակը սովորաբար օգտագործում ենք թեյի և խմորեղենի մեջ, մինչդեռ վիտամիններով և հանքանյութերով հարուստ այս համեմունքը կարելի է օգտագործել առողջական տարբեր խնդիրների դեպքում:
Ձեզ համար կբացահայտենք այս յուրահատուկ համեմունքի օգտակարությունը:
Մեխակի 8 օգտակար հատկությունները
1. Հականեխիչ
2. Հակաճիճվային
3. Հակասնկային
4. Ցավազրկող
5. Հակասպազմային
6. Վերքը բուժող
7. Հակաքաղցկեղային
8. Հակականցերոգեն
Մեխակով բաղադրատոմսեր
1. Առողջ սիրտ ունենալու համար օգտագործեք գլինտվեյն: 0,5 լ կարմիր գինուն ավելացնել 5 հատիկ մեխակ, կարելի է նաև մի քիչ դարչին ավելացնել: Տարայի բերանը ամուր փակել և 3 շաբաթ պահել մութ տեղում: Օգտագործել թեյի հետ օրական 1-3 անգամ 1 թեյի գդալ:
2. Ատամնացավի, լնդերի հիվանդության և բերանի տհաճ հոտի դեմ մեխակ ծամել: Դա կկանխի նաև սկսվող անգինան:
3. Մարսողությունը խթանելու համար ուտելուց առաջ 15 րոպե ծամել մեխակի 1-2 հատիկ՝ մեկ թեյի գդալ մեղրի հետ:
4. Արյան ցածր ճնշման դեպքում նույնպես խորհուրդ է տրվում մեխակ ծամել:
5. Մեխակի յուղը արդյունավետ է թարախային վերքերի բուժման համար:
6. Գլխացավի դեմ խորհուրդ է տրվում վերցնել աղացած մեխակ, դարչին և նուշ՝ յուրաքանչյուրից 5գ, խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ և դնել ցավացող հատվածին:
7. Սպաստիկ հազի թեթևացման համար խառնել 5 կաթիլ մեխակի եթերայուղ, մի քիչ մեղր և սխտոր: Ընդունել օրական 1 անգամ քնելուց առաջ:
Ինչպես ընտրել մեխակի առողջ հատիկներ
Չափից դուրս չոր մեխակը եթերայուղ չի պարունակում, հետևաբար արդյունավետությունը նվազում է:
Մեխակի հատիկը նետեք ջրի մեջ, եթե այն իջնում է հատակը կամ լողում է պոչը դեպի ներքև, ուրեմն առողջ հատիկ է, իսկ եթե մնում է ջրի վրա հորիզոնական դիրքով, ուրեմն չոր է և ոչ օգտակար: