Գլխավոր Դեսից-դենից Տիեզերքում հայտնաբերվել է միջհամաստեղային պատ. եթե այն փլվի, մարդկությունը կդադարի գոյություն ունենալ

Տիեզերքում հայտնաբերվել է միջհամաստեղային պատ. եթե այն փլվի, մարդկությունը կդադարի գոյություն ունենալ

12027
0

Որքան էլ որ մարդկությունը փորձում է ուսումնասիրել Տիեզերքը, միևնույն է, վերջինս սահմաններ չունի։ Սակայն վերջերս կատարված բացահայտումը ամեն ինչ գլխիվայր շրջել է։ Մեր արեգակնային համակարգի սահմանին առաջին արտասովոր օբյեկտը հայտնաբերվել է դեռևս 1992 թ.՝ «Վոյաժեր-1»-ի շնորհիվ։ Այդ ժամանակ բարիերի հնարավոր գոյության վարկածն առկա էր միայն տեսականորեն։

2007-2017 թթ. թողարկվեց «Նոր հորիզոնները»-ը, որը սկանավորեց երկինքը մի քանի անգամ։ Սարքավորումն արձանագրեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթի հետքեր կան այնտեղ, որտեղ այն Արեգակը թողնել պարզապես չի կարող։ Դա կարծես յուրօրինակ շեմ լիներ մեր համակարգի և ողջ Տիեզերքի միջև։

Մեր համակարգի բոլոր մարմինների վրա ազդում է արեգակնային քամին։ Վերջինս մասնիկների շարունակական հոսք է, որոնք պլազմա են կազմում։ Քամին ողջ համակարգի շրջակայքում հոլիոսֆերա է կազմում՝ պղպջակի տեսքով։ Սակայն Արեգակնային համակարգի սահմանին քամին անհետանում է, սկսվում է միջաստղային տարածություն, որի հիմքում ընկած է ջրածինը։

wallup.net

«Վոյաժեր-1»-ի կողմից հայտնաբերված լուսավորվող պատը գոյացություն է, որը կազմավորվել է արեգակնային քամու և չլիցքավորված ջրածնային ատոմներից բաղկացած միջաստղային ուժերի բախման արդյունքում։ Հավանական է, որ քամու մասնիկները ջրածնի հետ բախման արդյունքում դանդաղում են, իսկ կինետիկ էներգիան ջերմայինի է փոխակերպվում, և սահմանին կազմավորվում է ջրածնային պատ։ Վերջինս յուրահատուկ կերպով ցրում է ուլտրամանուշակագույն լույսը։

Երևույթն ստացել է պաշտոնական «Կրակի պատ» անվանումը։ Մագնիսական դաշտն այստեղ բավականին արտասովոր է և փրփուրի է հիշեցնում։ Պատն անցնելը շատ բարդ է, քանի որ այն անհավանական ջերմություն ունեցող պլազմա է։ Պատը, միաժամանակ, թույլ չի տալիս ներթափանցել տիեզերական ճառագայթների կեսին։

Եթե ինչ-ինչ պատճառով այս պատը փլվի, Արեգակնային համակարգը միջաստղային տարածության մաս կդառնա։ Գոյատևելու հավանականությունն այս դեպքում կհավասարվի զրոյի, քնաի որ հսկայական քանակությամբ ռադիացիա կտարածվի։