Գլխավոր Լուրեր Ադրբեջանին 1 ժամ էինք տվել մեր զինվորներին վերադարձնելու համար. ԶՈՒ գլխավոր շտաբի...

Ադրբեջանին 1 ժամ էինք տվել մեր զինվորներին վերադարձնելու համար. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

12729
0

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին 1 ժամ ժամանակ էր տվել։

«1 ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի դուրս են եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում, ներկայացրել, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում և քննարկում մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել»,- նշեց Ասրյանը։

Նրա խոսքով՝ գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի մասին չի կարող բարձրաձայնել։

Նոր տեսանյութ.