Հիրոսիմայի համալսարանի և Կանսայի բժշկական համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչու են ծխող մարդիկ ավելի քիչ վարակվում կորոնավիրուսով: Հետազոտության արդյունքները հրապարակված են Scientific Reports- ում:
Կան ապացույցներ, որ ծխողների շրջանում SARS-CoV-2-ով վարակվածների թիվն ավելի քիչ է, քան չծխողների մոտ, բայց միևնույն ժամանակ արդեն ապացուցված է, որ ծխելը բարդացնում է հիվանդության ընթացքը: Ճապոնացի գիտնականները որոշել են հետզոտել այս երևույթը:
Պարզվել է, որ ծխախոտի ծխի որոշ բաղադրիչներ խանգարում են վիրուսին: Փաստն այն է, որ այն պարունակում է պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (ՊԱԱ), որոնք կարող են տոքսիկ են և կոնցերոգեն, սակայն SARS-CoV-2 վիրուսների դեպքում ՊԱԱ-ները կարող են ճնշել ACE-2 ռեցեպտորների ձևավորումը, որոնք կորոնավիրուսի համար «դարպաս» են դեպի օրգանիզմ: Առանց այդ ռեցեպտորների, այն չի կարող «կապվել» մարդկային բջիջների հետ: Հենց այդ պատճառով էլ, ծխողներն ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով:
Միևնույն ժամանակ, ճապոնացի գիտնականների ուսումնասիրության մեջ նշվում է, որ եթե ծխողը, այնուամենայնիվ, վարակվում է SARS-CoV-2-ով, ապա ավելի հաճախ նրա մոտ հանդիպում է COVID-19-ի ծանր ձևը:
Գիտնականները հայտնաբերել են նյութեր, որոնք խանգարում են ACE-2 ռեցեպտորների ձևավորմանը, և այդ նյութերից ստեղծել ծխախոտի ծխի էքստրակտ, որը, նրանց կարծիքով, կարող է օգտակար լինել հիվանդության բուժման համար: