vnews.am-ը գրում է․
Forbes-ը ներկայացրել է 2021-22 մրցաշրջանում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացու պայմանագրերից ստացված եկամուտը կկազմի 125 մլն դոլար(մինչև հարկումը): 70 մլն դոլարը Կրիշտիանուի աշխատավարձն է, իսկ 55 միլիոն դոլարը՝ գովազդային պայմանագրերից ստացված եկամուտը:
Երկրորդը` ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին է, որն ընթացիկ մրցաշրջանում կվաստակի 110 մլն դոլար, որից 75 մլն դոլարը՝ աշխատավարձ, 35 մլն դոլարը՝ գովազդից ստացված եկամուտ:
FORBES. ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԸ
1. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 125 մլն դոլար
2. Լիոնել Մեսի (ՊՍԺ) – 110 մլն
3. Նեյմար (ՊՍԺ) – 95 մլն
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 43 մլն
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 41 մլն
6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 35 մլն
7. Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե») – 35 մլն
8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 34 մլն
9. Գարեթ Բեյլ («Ռեալ») – 32 մլն
10. Էդեն Ազար («Ռեալ») – 29 մլն