Գլխավոր Դեսից-դենից Պավել Գլոբան նշել է այն կենդանակերպի նշաններին, որոնք արդեն նոյեմբերին կբախվեն պրոբլեմների...

Պավել Գլոբան նշել է այն կենդանակերպի նշաններին, որոնք արդեն նոյեմբերին կբախվեն պրոբլեմների հետ

2256
0

Հայտնի աստղաբան Պավել Գլոբան կիսվել է գալիք նոյեմբեր ամսվա իր կանխատեսմամբ: Նա զգուշացնում է, որ կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ պետք է պատրաստվեն պրոբլեմներին:

Կարիճ

Աստղաբանը խորհուրդ է տալիս Կարիճի նշանի տակ ծնվածներին խուսափել տհաճ մարդկանցից: Նրա խոսքով՝ նոյեմբերին չարամիտներն ու նախանձ մարդիկ կխոչընդոտեն անձնական կյանքի կառուցմանը և կվնասեն աշխատանքային հաջողություններին: Ձեր սոցիալական շրջանակը պետք է սահմանափակեք միայն մտերիմ մարդկանցով:

Ջրհոս

Այս համաստեղության ներկայացուցիչները երբեմն կոչվում են ամենակոնֆլիկտային ու կոպիտ մարդիկ՝ սեփական հույզերը կառավարելու անկարողության պատճառով: Ջրհոսները չպետք է հաջողություն ակնկալեն բիզնեսում նոյեմբերին, եթե չկարողանան դիվանագիտորեն լուծել խնդիրները, զգուշացնում է Գլոբան:

Ձկներ

Աստղաբանը խորհուրդ է տալիս այս նշանի ներկայացուցիչներին նոյեմբերին հոգալ իրենց առողջության մասին: Նրա խոսքերով, ձկները խոցելի կլինեն ամենատարբեր հիվանդությունների նկատմամբ: Բացի այդ, աշնան երրորդ ամսվա ընթացքում քրոնիկ հիվանդությունները նույնպես կարող են ուժեղանալ: Բայց կարևոր է հիշել, որ ժամանակին բժշկի այցելելը խնդիրը կվերացնի վաղ փուլում: