Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում օրվա երկորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնությունը կուժեղանա՝ հասնելով 15-20 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+21,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+18,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18,
Արցախում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24։