Գլխավոր Դեսից-դենից Գիտնականները պատմել են, թե ինչն է մեծացնում տղամարդկանց շրջանում մահվան ռիսկերը

Գիտնականները պատմել են, թե ինչն է մեծացնում տղամարդկանց շրջանում մահվան ռիսկերը

3802
0

Նոր հետազոտության համաձայն՝ սրտի անբավարարությամբ տառապող տղամարդիկ երկարաժամկետ գոյատևման ամենավատ ցուցանիշներն ունեն, եթե նրանց մոտ առկա է ծանր դեպրեսիա, երկբևեռ խանգարում կամ շիզոֆրենիա:

Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ այս հիվանդություններ ունեցող մարդիկ ունեն արյան բարձր ճնշում, շաքարախտ և ավելի հաճախակի սրտի կաթվածներ: Սակայն քիչ բան էր հայտնի այն մասին, թե ինչպես է սրտի անբավարարությունն ազդում այս կապի վրա: Գիտնականներն իրենց եզրահանգումները ներկայացրել են Circulation: Heart Failure ամսագրում:

2002 -ից 2017 թվականներին հետազոտողները հետազոտել են սրտի անբավարարություն ունեցող ավելի քան 20 հազար մարդու: Միջին հաշվով դիտարկումը տևել է յոթ տարի: Ծանր դեպրեսիա, երկբևեռ խանգարում կամ շիզոֆրենիա ունեցող տղամարդիկ 36%-ով ավելի շատ հնարչավորություն ունեին, որ կմահանան ցանկացած պատճառով, քան համապատասխան ախտորոշում չունեցողները: 10 տարվա ընթացքում մահվան ռիսկը 54,8%-ից բարձրացել է առանց հոգեկան խանգարում ունեցող տղամարդկանց համար և մինչև 64,3%՝ հոգեկան շեղումներ ունեցող տղամարդկանց համար: