Գլխավոր ՇոուԲիզ Քանյե Ուեսթը փոխել է անունը

Քանյե Ուեսթը փոխել է անունը

2271
0

Ամերիկացի ռեփեր Քանյե Օմարի Ուեսթը (Kanye Omari West) փոխել է անունը․ հիմա նրա անունը Յե (Ye) է, եւ նա այլեւս ազգանուն չունի, հայտնում է TMZ-ն։

Լոս Անջելեսի բարձագույն դատարանի դատավոր Միշել Ուիլյամս Քորթը բավարարել է երգչի հայցը, որը միջնորդությունը ներկայացրել էր օգոստոսի 24-ին եւ հայտարարել, որ փոփոխություններ կատարում է անձնական պատճառներով։ 2018թ․-ին ռեփերը թողարկել է «Ye» անունով սկավառակը։ Արտիստը հարցազրույցում պատմել էր, որ դա Ատվածաշնչի անլգերեն թարգմանությունում ամենահաճախ հանդիպող բառն է։ Նա հավելել է, որ «Ye»-ն նշանակում է դու։

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրին, նշում է, որ հեռուստաաստղ Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթը (Քիմ Քարդաշյան), որից ռեփերն այժմ ամուսնալուծվում է, չի պատրաստվում փոխել ոչ իր ներկայից, ոչ իր ու Քանյեի երեխաների անունները։

Նոր տեսանյութ.