Գլխավոր Դեսից-դենից Մասնագետները նշել են գիշերային քնի իդեալական տևողությունը

Մասնագետները նշել են գիշերային քնի իդեալական տևողությունը

1709
0

Միացյալ Նահանգների գիտնականները կարծում են, որ չափից ավելի քնելը կամ քնի պակասը կարող են էապես վնասել մարդու առողջությանը:

Գիշերային 7-ից 8 ժամ հանգիստը՝ իդեալական է, քանի որ ավելի քիչը կարող է հանգեցնել մահացու երևույթներ գլխուղեղում: Իսկ ծեր տարիքում ավելորդ քունը մարդուն դարձնում է ավելի դանդաղկոտ ու մոռացկոտ։

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հերթական անգամ հաստատել են այն հայտնի աքսիոմը, որ մարդը պետք է քնի առնվազն 7-8 ժամ գիշերվա ընթացքում: Սա հատկապես կարեւոր է տարեցների համար, քանի որ գիշերային համարժեք հանգիստը պահպանում է ուղեղի առողջությունը: Եթե ​​մարդիկ քնում էին 6 ժամից պակաս, նրանց կոգնիտիվ ֆունկցիան վատանում էր, և ուղեղում բարձրանում էր ծերունական դեմենցիայի հետ կապված վտանգավոր սպիտակուցների մակարդակը:

Մարդիկ, ովքեր ավելի շատ էին քնել, քան պետք է՝ ունեին ավելի վատ հիշողություն և արձագանքման ավելի դանդաղ ժամանակ, չնայած ուղեղում բետա-ամիլոիդ սպիտակուցների բարձր մակարդակի բացակայությանը: Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Ճապոնիայում միջինում 71 տարեկան տարիքի 4500 մարդու ուղեղի աշխատանքը:

Նոր տեսանյութ.