Գլխավոր Դեսից-դենից Դեն նետիր զարթուցիչդ: Ինչո՞վ է վտանգավոր առողջության համար ազդանշանով արթնանալը

Դեն նետիր զարթուցիչդ: Ինչո՞վ է վտանգավոր առողջության համար ազդանշանով արթնանալը

2318
0

Ժամանակակից կյանքի խելագար ռիթմը մարդկանց դրդում է բառացիորեն ապրել ժամացույցով: Մենք հաշվում ենք ժամանակը. փորձում ենք այն հատկացնել ընտանիքի, աշխատանքի և ժամանցի համար, բայց միևնույնն է 24 ժամը չի բավականացնում։ Այս ցիկլում չպետք է մոռանալ որակյալ հանգստի մասին։ Լավ քունը լավ առողջության և դրական տրամադրության գրավական է, հետևաբար, հրամայական է ժամանակ հատկացնել Մորփեուսի թագավորությունում թափառելու համար: Սակայն, մարդկանց հաջողվում է կոտրել իրենց բիոռիթմերը։ Թվում է, թե ինչո՞վ: Եվ ամբողջ գաղտնիքը թաքնված է զարթուցիչի մեջ. այն կարող է բավականին փչացնել ամբողջ օրը նույնիսկ հենց օրվա սկզբից:

Վատ սովորություն

Շոտլանդացի գիտնականները զարթուցիչով արթնանալը նույնացնում են վատ սովորությունների հետ, ինչպիսիք են ալկոհոլիզմը կամ ծխելը: Արթնանալու համար առավել բարենպաստ փուլերն են առաջինը, երկրորդը և հինգերորդը: Այս ընթացքում մարմինը կարող է հեշտությամբ արթնանալ և թարմանալ: Իսկ ահա երրորդ և չորրորդ փուլերն են պատճառը, որ մենք փչացնում ենք ամբողջ օրը։ Այդ պահին մարմինը գտնվում է խորը քնի փուլում, ուստի մարմինը մեծ ռեսուրսներ է ծախսում արթնությանը դիմակայելու համար: Արդյունքում արթնացած մարդու օրգանիզմը ծանր սթրես է ապրում և ավելի շատ ադրենալին է արտազատվում։

Եվս հինգ րոպե

Զարթուցիչը մի քանի րոպե առաջ տալը նույնպես հղի է հետևանքներով. Երբեմն դրանք նույնիսկ ավելի վատ են ազդում, քան պարզապես սխալ փուլում արթնանալը: Բանն այն է, որ առաջին արթնության ժամանակ մարմինը կարող է լինել հեշտ փուլում, իսկ հինգ րոպե անց այն անցնի խորը փուլի, իսկ հետո նորից սթրեսի ենթարկվի։ Սա ամբողջովին խառնում է կենսաբանական ժամացույցը: Նվազեցնում է արդյունավետությունը, կենտրոնացումը և ակտիվությունը:

Ահա թե ինչու, երբ զարթուցիչը արդեն կարգավորել եք, միշտ պետք է վեր կենալ առաջին ազդանշանի ժամանակ։ Բայց անմիջապես վեր թռնել անկողնուց՝ նույնպես պետք չէ: Ավելի լավ է ձգվեք, վայելեք առավոտը, միացրեք երաժշտությունը և մտածեք, թե ինչպես կանցկացնեք առաջիկա օրը։

Սթրես, սթրես, նորից սթրես: Ու նորից սթրես…

Դուք պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր քնի որակին: Քնի պակաս ունեցող մարդիկ դառնում են ավելի դյուրագրգիռ, կորցնում են կողմնորոշումը տարածության մեջ։ Սկսում են զարգանալ նյարդային համակարգի տարբեր խանգարումներ։ Ուղեղի ակտիվությունը, միևնույն ժամանակ, ի չիք է դառնում․․․

Ի՞նչ անել

Բժիշկները խորհուրդ են տալիս ընտելանալ քնի ռեժիմին՝ պառկել քնելու և արթնանալ որոշակի ժամերին: Երկրորդը ամենակարևորն է, քանի որ դուք պետք է արթնանաք ձեր սեփական կենսաբանական ժամացույցի թելադրանքով, և ոչ թե զարթուցիչի ազդանշանով: Դա անելու համար հարկավոր է ժամանակ առանձնացնել առնվազն յոթ կամ ութ ժամ քնի համար: