Գլխավոր Լուրեր Հայուհին պաշտպանել է հայոց դրոշի պատիվը՝ ծեծելով երեք ադրբեջանցիների

Հայուհին պաշտպանել է հայոց դրոշի պատիվը՝ ծեծելով երեք ադրբեջանցիների

2546
0

Հայուհի Դիանա Մարտիրոսյանն այսօր Մոսկվայում ծեծի է ենթարկել երեք ադրբեջանցի տղամարդու։ Դիանան 23 տարեկան է, նա մարզիկ է և հաջողությամբ զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով։ Նա ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր ու դիպլոմներ։ Դիանան իրեն պահել է իսկական հայուհու պես՝ պաշտպանելով հայոց դրոշի պատիվը։

Ադրբեջանցիները եղել են 19, 23 և 24 տարեկան։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի մոտ գտնվող սրճարանի մոտակայքում։

Դիանան մարզադահլիճից տուն էր վերադառնում՝ հագին Հայաստանի դրոշով հագուստ և սպորտային պայուսակ։ Հարբած ադրբեջանցիները, տեսնելով հայկական դրոշը, սկսել են վիրավորել աղջկան ու անհարկի արտահայտություններ են հնչեցրել հայոց եռագույնի հասցեին։ Դիանան համարժեք պատասխան է տվել՝ ծեծելով նրանց։ 23-ամյա Իլհամը հոսպիտալացվել է միջին ծանրության վնասվածքներով, նրա մոտ ախտորոշվել են քթի և գանգի ոսկորների կոտրվածքներ։ Մյուս երկու ադրբեջանցիները, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից։