Գլխավոր Լուրեր Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում

2649
0

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին կնվազի 5-8 աստիճանով:

Ինչպես NEWSMAG.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +9+14,

Կոտայքի լեռներում գիշերը -1-5, ցերեկը՝ +10+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝+12+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,

Լոռիում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+16,

Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,

Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+19,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-1, ցերեկը՝ +7+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+19,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +11+15,

Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+19։