Lurer.com-ը գրում է.
Նախկին բասկետբոլիստ Ռեքս Չեփմենը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայազգի աղջնակը կիթառ է նվագում: Տեսանյութը վիրուսային կերպով տարածվել է սոցցանցում և արժանացել հազարավոր հավանումների ու մեկնաբանությունների:
«Սա Էլեն Ալավերդյանն է։ 9-ամյա բաս կիթառահար: Սպասեք ժպիտին…»,- տեսանյութին կից գրել է նախկին բասկետբոլիստը:
Հոլովակն արդեն դիտել է մոտ 6 միլիոն մարդ և արժանացել 200 հազարից ավելի հավանումների:
Էլենի կատարմանն են անդրադարձել նաև համաշխարհային աստղերը` դերասան Հենրի Ուինքլերը, դերասան Լենս Ռեդիքը, Գրեգ Գրանբերգը և այլք:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...