Գլխավոր Դեսից-դենից Պավել Գլոբան բացահայտել է 2022 թվականի գլխավոր երջանիկներին՝ ըստ կենդանակերպի նշանի

Պավել Գլոբան բացահայտել է 2022 թվականի գլխավոր երջանիկներին՝ ըստ կենդանակերպի նշանի

5978
0

Ռուս հայտնի աստղագուշակ Պավել Գլոբան 2022 թվականի աստղագուշակ է կազմել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Նրա կանխատեսմամբ՝ Կենդանակերպի համաստեղության շատ ներկայացուցիչների բախտը կբերի Վագրի տարում։ Սակայն բացահայտվել են միայն երեք գլխավոր երջանիկներ.

Խոյ

Հաջորդ տարին Խոյերի համար շատ հաջող է լինելու, հատկապես երկրորդ կեսը։ Կրակի այս նշանը կկարողանա հասնել բոլոր նպատակներին։ Խոյերն իրենց ֆինանսական ամուր հիմքեր կապահովեն նաև լավ կյանքի համար։ Սակայն Գլոբան զգուշացնում է՝ պետք է խուսափել ավելորդ իմպուլսիվությունից։

Խեցետին

Խեցգետինների համար 2022 թվականը կլինի կայունության, ինչպես նաև հավասարակշռության տարի։ Նոր նախագծերի վրա աշխատանքը նշանի ներկայացուցիչներին կբերի ոչ միայն կայուն բարձր եկամուտ, այլ նաև կարիերայի աճ։ Նաև 2022 թվականին Խեցգետինները վերջապես կկարողանան լիովին հանգստանալ։

Կույս

2022 թվականի սկիզբը բարձր կետ է Կույսերի համար։ Այս նշանը, ըստ Գլոբայի կանխատեսման, սպասվում է աշխատանքի գլոբալ փոփոխություններ։ Դրանք Կույսին կտանեն ֆինանսական կայունության և հաջողության ճանապարհով, հավանաբար կկարողանան անշարժ գույք ձեռք բերել։ Հնարավոր է նաև համալրում ընտանիքում։