Գլխավոր Դեսից-դենից Ձեռքերի ձմեռային խնամք

Ձեռքերի ձմեռային խնամք

934
0

Ձմռանը ցրտից տուժում է ոչ միայն մաշկը, այլև եղունգները: Դրանք չորանում են, այդ պատճառով էլ ճեղքվում ու շերտավորվում են: Նման տհաճ դեպքեր չեն սպառնում նրան, ով միշտ հարդարում է մատները, քանի որ այդ դեպքում եղունգն անհրաժեշտ խնամք է ստանում: Բայց տնային խնամքը նախընտրողներն իրենց գաղտնիքն ունեն:

Երեկոյան 20-30 րոպե տրամադրեք ձեռքերի խնամքին: Ձեռքերը լվացեք տաք ջրով և շփեք ձեռքի սկրաբով։ Դա լավ է ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների համար: Մի քիչ մերսեք կուտիկուլի հատվածը: Սկրաբը տաք ջրով լվանալուց հետո խոնավ ձեռքերին գոլ վիճակում ձիթապտղի յուղ քսեք և մերսեք այնքան, մինչև յուղն ամբողջովին ներծծվի: Խոնավ մաշկին քսելը կարևոր է, քանի որ չոր մաշկի դեպքում այն պարզապես չի ներծծվում: Ձեռնոց կրեք և ձեռքերին քսուք քսեք շաբաթական գոնե 2-3 անգամ:

Վատ չէր լինի շաբաթը մեկ ձեռքերը հատուկ նյութերով խնամել։ Կոսմետիկ միջոցները շատ ֆինանս չի պահանջում: Օրինակ իմ սիրելի ձեռքի քսուքը սպիտակեցնողն է: Դրա համար պետք է կիտրոնի հյութ ու յուղոտ քսուք: Սկրաբով մաքրելուց հետո ձեռքերին մերսողական շարժումներով կիտրոնի հյութ քսեք, այնուհետև շփեք ձեռքի յուղոտ քսուքով: Բանն այն է, որ բոլոր դրական հատկություններից բացի կիտրոնի հյութը նաև չորացնում է մաշկը, այնպես որ յուղոտ քսուքը տեղին կլինի: Այս ամենից հետո ձեռքերը նրբանում, դառնում են մետաքսե, իսկ մաշկի գույնը պարզապես հիասքանչ։ Սկրաբի համար էլ մեծ ծախսեր պետք չեն։ Ձեռքերի համար լավ սկրաբ է ստացվում, եթե մարմնի գելին կամ սովորական հեղուկ օճառին մի քիչ շաքարավազ ու ձիթապտղի յուղ ավելացնել»: