Գլխավոր Դեսից-դենից Հնդկուհին ավելի քան մեկ կմ վազել է ընձառյուծի հետևից և մերկ ձեռքերով...

Հնդկուհին ավելի քան մեկ կմ վազել է ընձառյուծի հետևից և մերկ ձեռքերով ազատել 6-ամյա որդուն գիշատչի ճանկերից

1112
0

Հնդկաստանում խիզախ կինը ավելի քան մեկ կմ վազել է ընձառյուծի հետևից և անզեն պայքարել կենդանու դեմ, որպեսզի գիշատչի ճանկերից փրկի իր փոքրիկ որդուն:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, Կիրան Բայգա անունով հնդկուհին, որը բնակվում է Մադհյա Պրադեշ նահանգում, նստած է եղել տան բակում իր երեք երեխայի հետ, որոնցից մեկը՝ նորածինն, իր գրկում է եղել, երբ կենդանին հանկարծակի մոտեցել և հարձակվել է վեցամյա որդու վրա:

Միջադեպը տեղի է ունեցել նեյեմբերի 28-ին: Մինչ կինը կհասցներ արձագանքել, գիշատիչը ճանկել է երեխային և հեռացել: Հնդկուհին նորածնին հանձնել է մյուս երեխային և վազել ընձանռյուծի հետևից:

Մեկ կիլոմետր վազելուց հետո նա հասել է կենդանուն, ապա մերկ ձեռքերով հարձակվելով գիշատչի վրա՝ խլել է երեխային նրա ծնոտից: Կենդանին էլ հարձակվել է կնոջ վրա և մարմնական վնասվածքներ հասցրել, սակայն նրան օգնության են հասել գյուղի բնակիչները: Մոտեցող ամբոխի ձայներից կենդանին փախել է:

Հաղորդվում է, որ երեխան նույնպես վնասվել է, սակայն երկուսն էլ ողջ են մնացել: