Գլխավոր Դեսից-դենից Արժանապատիվ կնոջ 10 նշան

Արժանապատիվ կնոջ 10 նշան

7496
0

Նա ձեզ դրդում է հասնել ձեր նպատակներին, բայց չի միջամտում։ Նա վստահ է, որ դուք կարող եք կայացնել ճիշտ որոշում։ Նա աջակցում է ձեզ , այլ ոչ թե դաստիարակում։

Նա չի փորձում ձեզ խանդի առիթ տալ։ Նա վստահ է իր ուժերում, գիտի իր արժեքը, ու գիտի, որ դուք էլ եք դա գիտակցում։ Նա կարիք չունի խաղալ, որպեսզի ստիպի ձեզ տեսնել, թե ինչի է ինքն արժանի։

Նա «արքայադստեր» բարդույթներ չունի։ Նա պահանջում է, որ դուք հարգեք իրեն, բայց որովհետև գիտի, որ ձեր սիրելի կինն է, այլ ոչ թե որովհետև համարում է, որ կինը կանխավ արժանի է հարգանքի։ Նաև նա ակնկալում է , որ դուք հարգանքով վերաբերվեք իր ընտանիքին ու ընկերներին։

Նա ունի կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք ձեզ չեն ներառում։ Ընկերներ, նախասիրություններ, կարիերա՝ ինչ ասես։ Նա բավականաչափ անկախ է ու վստահ, որպեսզի չզգա ամեն ինչին ձեր մասնակցության կարիքը։

Դուք կարող եք առանց տարակուսելու նրան հրավիրել տարբեր միջոցառումների՝ օրինակ ընկերների հետ հանդիպման, կորպորատիվ հավաքույթների, ծնողների տուն, քանի որ գիտեք, որ նա կարողանում է տարբեր հանգամանքներում իրեն արժանավայել դրսևորել։ Նա բավականաչափ հասուն է, որպեսզի լավ տպավորություն թողնի ձեր գործընկերների վրա ու իմաստուն, որպեսզի կարողանա լիցքաթափվել ձեր ընկերների հետ։

Նա հետևում է իր արտաքինին։ Դա չի նշանակում, որ նա իդեալական է ,բայց նա միշտ ձգտում է կատարելության։ Դուք չպետք է մատնանշեք նրա խնդիրները։ Նա ինքնաբավ է ու ինքն է հոյակապ հասկանում իր խնդիրները, նաև փորձում հաղթահարել դրանք։ Նրան զուգընկեր է պետք, այլ ոչ թե հայրիկ։

Նա միշտ ներկայանում է որպես առանձին անձնավորություն, այլ ոչ թե որպես ձեր ընկերուհի։ Ձեր կարգավիճակը ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք իրոք միասին եք։

Նա չի կաշկանդվում մտերմությունից։ Եթե նա ուզում է որևէ բան անել, ապա կարող է ուղիղ ասել այդ մասին, այլ ոչ թե հեռվից ակնարկել։ Նա կարող է անկեղծ խոսել ձեր ինտիմ կյանքի մասին, ինչը նորմալ է ու ճիշտ ։

Նա ունի իր սեփական կարծիքը ու կարող է այն արտահայտել ու հիմնավորել։ Եթե նա համաձայն չէ ձեզ հետ, դուք կարող եք դա քննարկել առանց ձայնը բարձրացնելու։

Նա երբեք չի բամբասի ձեր մասին կամ էլ ձեզնից չի գանգատվի ձեր ընկերներին կամ ծնողներին։ Նա հարգում է ձեզ ու չի նվաստացնի ուրիշների աչքերում։