Գլխավոր Լուրեր Գիտնականները դինոզավրի՝ ձվում լավ պահպանված սաղմ են հայտնաբերել (լուսանկար)

Գիտնականները դինոզավրի՝ ձվում լավ պահպանված սաղմ են հայտնաբերել (լուսանկար)

1101
0

Tert.am-ը գրում է, որ գիտնականների վերջին հայտնագործություններից մեկը, որը դինոզավրի ձուն է ներսում լավ պահպանված փոքրիկ արարածով, նոր պատկերացում է տալիս դինոզավրերի և թռչունների միջև կապի մասին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, խոսքը 70 մլն տարվա բրածոյի մասին է, որում պահպանվել է փոքր կենդանու սաղմնային կմախքը: Այն անվանվել է «Փոքրիկ Ինլիան»՝ Չինաստանի թանգարանի պատվին, որտեղ ներկա պահին պահվում է:

Ըստ կմախի տեսքի՝ գիտնականները վերականգնել են պատկերը, թե ինչպիսի տեսք կունենար կենդանին սաղմնային վիճակում, արդյունքում պարզ է դարձել, որ այն թռչնի պես կորացած դիրքում է եղել:

«Դինոզավրի ձագերի ոսկորները փոքր և փխրուն են լինում և հազվադեպ են հանդիպում լավ պահպանված բրածոյի տեսքով: Այս առումով, այս հայտնագործությունը հաջողություն է: Սա եզակի նմուշ է: Ես դինոզավրերի ձվերի հետ աշխատել եմ 25 տարի և դեռևս նման բան չէի տեսել»,- ասել է Կանադայի Կալգարիի համալսարանի երկրագիտության ամբիոնի դոցենտ Դարլա Զելենիցկին:

Ձվի երկորությունը 17 սմ է, իսկ դինոզավրի երկարությունը գնահատվում է 27 սմ: Մասնագետների կարծիքով՝ եթե այն ապրեր, հասուն տարիքում կունենար 2-3 մետր երկարություն:

Ըստ օվիրապտորիդների (բուսակեր դինոզավրերի տեսակ) սաղմերի՝ հետազոտոության համաձայն՝ գիտնականները եզրակացության են եկել, որ դրանք շարժվում և փոխում էին իրենց դիրքը ձվից դուրս գալուց առաջ, ինչպես թռչունների ձագերը: