Գլխավոր Դեսից-դենից Կենդանակերպի այս հինգ նշանները նոր տարվանից կսկսեն դեպի իրենց ձգել փողը

Կենդանակերպի այս հինգ նշանները նոր տարվանից կսկսեն դեպի իրենց ձգել փողը

0
11355

Աստղագուշակները բացահայտել են կենդանակերպի հինգ նշաններ, որոնք հաջորդ տարի առասպելական հաջողություն կունենան։ Նրանք դեպի իրենց կձգեն փողը:

Առյուծ

2022 թվականը ինքնավստահ Առյուծներին կբերի կարիերայի աննախադեպ նվաճումների։ Ապրիլին կարող են լավ նորություններ ակնկալել, կարիերայի աճի և աշխատավարձերի բարձրացման հավանականություն կա։ Բացի այդ, Առյուծները կարող են նույնիսկ շահել վիճակախաղ: Բայց նոյեմբեր-դեկտեմբերին ընտանիքում կարող են կոնֆլիկտներ ծագել, որոնք կխամրեցնեն ֆինանսական բարգավաճման բերկրանքը։

Կույս

2022 թվականի մարտ ամսից աշխատասեր Կույսերին բարենպաստ ֆինանսական շրջան է սպասվում։ Նրանք կարող են փոխել աշխատանքը և տեղափոխվել ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Իսկ եթե որոշեն սկսել իրենց սեփական բիզնեսը՝ դրա համար իդեալական ժամանակը հոկտեմբեր-նոյեմբերն է:

Կարիճ

Տարեսկզբին այս նշանի ներկայացուցիչներին միջին արդյունքներ են սպասվում դրամական կարգավիճակի, մասնագիտական ​​ու ընտանեկան կյանքի առումով։ Բայց ֆինանսական վիճակը կսկսի բարելավվել ապրիլի կեսերին, մեծ եկամուտների հավանականություն կա, որը կարող է փոխել կյանքը։

Աղեղնավոր

Այս նշանի տակ ծնվածների համար նախատեսվում է եկամուտների ավելացում, քանի որ նրանց արժանիքները կճանաչվեն։ Աղեղնավորները կարող են հույս դնել աշխատավայրում առաջխաղացման վրա, սակայն չեն բացառվում նաև միջքաղաքային գործուղումները։ Ընտանիքում կարող են վեճեր ծագել, բայց ամեն ինչ կարելի է լուծել։

Ջրհոս

Այս նշանի ներկայացուցիչների համար 2022 թվականը հիմնականում բարենպաստ ֆինանսական արդյունքներ կբերի։ Ապրիլին կարող են առողջական խնդիրների առաջ կանգնել, բայց գումարի խնդիր չի լինի։ Ամռանը եկամտի նոր աղբյուրներ գտնելու և շահավետ պայմանագիր կնքելու հնարավորություն կա։