Գլխավոր Դեսից-դենից Լուռ ներկայության ուժը. Երբ բառերն ավելորդ են

Լուռ ներկայության ուժը. Երբ բառերն ավելորդ են

30
0

«Աղվեսի՛կ, — ասաց աղվեսիկն աղվեսիկին, — դու հիշի՛ր, խնդրում եմ, որ եթե քեզ համար ծանր լինի, վատ, տխուր կամ վախենալու, եթե հոգնես՝ դու ուղղակի մեկնի՛ր թաթդ։ Եվ ես կմեկնեմ իմը, որտեղ էլ որ լինես, նույնիսկ եթե այնտեղ այլ աստղեր են, կամ բոլորը գլխիվայր են քայլում։ Որովհետև մեկ աղվեսիկի տխրությունը, որը կիսված է երկու աղվեսիկների միջև, արդեն ամենևին էլ վախենալու չէ։ Իսկ երբ քո թաթը բռնում է մեկ ուրիշ թաթ, ի՞նչ տարբերություն, թե էլ ինչ կա այս աշխարհում»։
(Իգոր Ֆարբարժևիչ)

Մեզնից յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ աշխարհը թվում է օտար, իսկ ցավը՝ անտանելի։ Այդպիսի օրերին մենք հաճախ փնտրում ենք իմաստուն խորհուրդներ, տրամաբանական բացատրություններ կամ մխիթարական խոսքեր։ Բայց արդյո՞ք դրանք են մեզ իրականում պետք։

Հաճախ մարդուն անհրաժեշտ է ընդամենը քո սիրող ներկայությունը։

Մենք երբեմն անօգնական ենք զգում՝ մտածելով. «Ի՞նչ կարող եմ անել ես»։ Չէ՞ որ կան իրավիճակներ, որոնք մարդը պետք է ապրի միայնակ, իր ներսում։ Այդ պահերին ցանկացած բառ կարող է հնչել անտեղի, նույնիսկ՝ խլացնող։ Բայց հենց այդտեղ է թաքնված ամենամեծ հրաշքը։

Երբ բանականությունը լռում է ու մի կողմ քաշվում, խոսում է հոգին։ Իրականում, թե հեռավորության վրա, հոգին պարզապես գրկում է կամ բռնում ձեռքը։ Այն լռում է, աջակցում և սիրում։ Եվ այդ լուռ հաղորդակցության մեջ մյուս հոգին աստիճանաբար դուրս է գալիս ցավի ու թմրության աշխարհից՝ քայլ առ քայլ վերադառնալով կյանք։

Սա մի առանձնահատուկ, խորը փոխազդեցություն է։ Սիրող ներկայությունը՝ լինի դա կողքի սենյակից, թե հազարավոր կիլոմետրեր հեռվից, շատ ավելի բուժիչ է, քան ամենախելացի խորհուրդները։

Սա այն հրաշքն է, որը կարող է գործել յուրաքանչյուրս։ Պարզապես նվիրել ինչ-որ մեկին մեր ջերմ, սիրող ներկայությունը։ Որովհետև երբ ձեռքդ բռնող կա, աշխարհի քաոսն այլևս սարսափելի չէ։

 Տատյանա Գրոմովա Գոդարդ
«Կյանքի կենդանի գիրքը»