1. Կինն այլևս չի հետաքրքրում տղամարդուն
Ինչպես հայտնի է, տղամարդիկ նախընտրում են իդեալին մոտ կանանց՝ կանացի, սեքսուալ գեղեցկուհի, միևնույն ժամանակ ընկեր, ում հետ կարելի է զրուցել։ Սակայն, շատ հեռու գնալու ու չափից ավելի խելացի թվալու կարիք չկա։ Բայց և հիմար էլ պետք չէ ձևանալ։ Ինչ վերաբերում է սեքսին, ապա ձգտեք գտնել ոսկե միջինը. չափից ավելի ազատ պահվածք ու կրքոտություն մի ցուցաբերեք։
2. Մշտապես վատ, տխուր տղամարդություն ու կյանքից բողոքներ
Տղամարդիկ սիրում են ուրախ ու վառ կանանց, լավատես և ուրախություն ճառագող։ Նրանց վանում է մշտապես տխուր, լացակումաց, անընդհատ բողոքող կինը։
3. Տանը հարմարավետություն չպահպանելը
Վաղուց ի վեր կինը համարվում է օջախի պահպանողը։ Եվ նույնիսկ այսօր, XXI դարում, տղամարդը սպասում է մաքրություն ու համեղ ընթրիք։ Սակայն չարժե վերածվել տնային աշխատողի, պետք է կարողանալ ամուսնու համար «աննկատ» նրան օգնական դարձնել։
4. Դավաճանություն
Շատ հազվադեպ է պատահում, որ իսկական տղամարդը ների դավաճանությունը։ Որքան էլ արցունք թափվի, որքան էլ աղոթքներ ու չկրկնվելու խոստումներ լինեն։ Նույնիսկ, եթե միասին էլ լինեք, հարաբերություններն առաջվանը չեն լինի։
5. Կինը մշտապես աղմուկ է բարձրացնում
Փնթփնթոցն ու մշտական բղավոցները կնյարդայնացնեն ում ասես: Հատկապես տղամարդուն: Այդ պատճառով էլ միշտ պետք է փոխզիջող լինել, ձգտել քիչ կռվել և զսպել զգացմունքները: Վերջիվերջո, պետք չէ հիստերիկանալ։