Գլխավոր Լուրեր Ցրտերը շարունակվում են. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է մինչև...

Ցրտերը շարունակվում են. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է մինչև -30

481
0

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում հունվարի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի: