Գլխավոր Լուրեր Կոչ եմ անում հեռուստաընկերություններին շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. նախարար

Կոչ եմ անում հեռուստաընկերություններին շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. նախարար

0
2352

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պետական եւ մասնավոր հեռուստաընկերություններին կոչ է արել ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում են այդ հարցով»,- գրել է Արայիկ Հարությունյանը: