Գլխավոր Դեսից-դենից 3 իրավիճակ, որոնք բացահայտում են մարդու էությունը

3 իրավիճակ, որոնք բացահայտում են մարդու էությունը

1344
0

Մարդու էությունն ավելի ճիշտ է դրսևորվում`

1. Մենության մեջ, քանի որ այդ ժամանակ նա ազատվում է բոլոր ցուցադրական բաներից

Միայն երբ մենակ ենք, մենք կարող ենք սթափ գնահատել բոլոր ցավալի երևույթները, մոռանալ շրջապատի կարծիքի մասին ու սեփական եզրակացություններն անել: Մեր գիտակցությունը մեզ հետ խոսում է լիակատար լռության մեջ, օրինակ՝ քնից առաջ հազարավոր մտքեր են գրոհում մեր գիտակցության վրա, հարյուրավոր հարցեր՝ ամպրոպի նման խախտելով գիշերային լռությունը: Միայն այդ պահերին մենք կարող ենք բարձրաձայն ասել այն, ինչն իրոք ուզում ենք, ինչի կարիքն ունենք, ինչ մասին երազում ենք ու ինչին ձգտում ենք: Մարդիկ իրենց համար կարևոր բաների մասին խոսում են միայն երբ մենակ են, չէ՞ որ լսված լինելու վախը ցանկացած կտտանքից սարսափելի է: Մեր բոլոր վախերը վաղուց պաշտպանական զգացմունքների, թեթև ստի ու հավերժ ինքնախաբեության պատնեշ են կառուցել: Միայն մենությունն ու ինքդ քեզ հետ ազնիվ խոսակցությունն են օգնում քեզ ճանաչել առանց սովորական աշխարհիկ ունայնության, օտար ազդեցության ու մանկությունից ծանոթ՝ «դու դա չես կարող անել»-ի:

2. Երբ զայրացած ենք, քանի որ մարդն այդ ժամանակ մոռանում է բոլոր կանոնները

Ցավոք, մենք շատ դաժան ենք, մեզանից յուրաքանչյուրի մեջ կա չարություն ու դժգոհություն: Վեճի ժամանակ մեզնից վատ խոսքերի, սպառնալիքների, վիրավորանքների ու որքան էլ տարօրինակ չթվա՝ անկեղծության, մի ամբողջ շատրվան է հորդում: Մենք գիտենք մեր զրուցակցի «աքիլեսյան գարշապարը» ու հատուկ հնարավորինս ուժեղ ենք կանգնում դրա վրա: Մենք դիպուկահարի նման տեսնում ենք նշանակետը ու այլևս ոչ մի խոչընդոտ չենք նկատում: Հենց այդ պահերին ենք մենք մերկացնում մեր հոգին ու մտքերը: Պետք է վախենաս ինքդ քեզնից նման պահերին, չէ՞ որ երբեմն մենք այդ ժամանակ այնքան խորն ենք ճանաչում մեզ, որ հետո այլևս չենք կարողանում համակերպվել այդ սարսափելի իրողությանը: Մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպես ապրենք, ստեղծագործենք ու ում հետ շփվենք: Մենք մեր ձեռքով ենք գրում մեր պատմությունը՝ հիմք ընդունելով մեր անձնական փորձը ու մեր հույսերը, բայց պոռթկումները բացում են մեր անգիտակից եզրույթները, ու դրանք ոչ միշտ էլ հպարտության արժանի:

3. Նոր հանգամանքներում, քանի որ հրաժարվում է իր սովորություններից

Մենք համակարգի մարդիկ ենք, գրաֆիկի ստրուկներ ու պատահականության ուղեկիցներ: Մեզնից յուրաքանչյուրի մեջ կա հանգամանքների հետ ձուլվելու մեր ձևն ու համակարգը: Մարդիկ սովորում են ամեն ինչին, ցանկացած տարիքում ու ցանկացած մայրցամաքում: Մեկը վեր է մագլցում՝ ատամները սեղմած, մյուսը հոսանքին է տրվում, ասես դա գոյատևելու միակ ձևն է: Եվ ոչ մեկին չի կարելի հանդիմանել կամ գովել, չէ՞ որ դատավորի դերում կարող են լինել միայն նրանք, ովքեր մեղք չեն գործել, իսկ մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ մեղք կյանքում գործել է: Եվ միայն նոր վայրը, նոր կոլեկտիվը կամ էլ միջավայրի փոփոխությունն է բացում մեր իսկական դեմքը: Մենք բոլորս դիմակներ ենք կրում ու ավտոմատ փոխում դրանք անհրաժեշտ պահերին: Հարազատների հետ մենք մի տեսակ ենք, ընկերների հետ՝ այլ, կոլեկտիվում մենք որպես կանոն դրական կերպարի դիմակ ենք կրում: Մենք միշտ ուզում ենք լինել ավելի լավը, քան իրականում կանք, բայց եթե մենք ազնիվ լինենք, ապա կխոստովանենք, որ դեռ շատ հեռու ենք իդեալից: Բայց այստեղ ոչ մի սարսափելի կամ մահացու բան չկա, չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի կյանքում կա մեկը, որը սիրում ու ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք: Հանուն նման մարդու արժե ապրել, ստեղծագործել ու ստեղծել: Մի վախեցեք սխալներից, չէ որ դրանք մարդու համար են ստեղծված: Բայց հիշեք, որ սիրելի մարդկանց համբերությունն էլ սահմաններ ունի: