Գլխավոր Դեսից-դենից Ավգուրովայի աստղագուշակը. Կենդանակերպի նշաններ, որոնց մարտ ամիսը խնդիրներ կբերի

Ավգուրովայի աստղագուշակը. Կենդանակերպի նշաններ, որոնց մարտ ամիսը խնդիրներ կբերի

1909
0

Մարտը ձմռան և գարնան սահմանային ամիսն է։ Այս ընթացքում շատերը սպասում են ոչ միայն ջերմության գալուն, այլև դրական փոփոխությունների։ Կենդանակերպի շրջանի որոշ ներկայացուցիչների համար մարտը կլինի երջանիկ ապագայի ավետաբեր, իսկ մյուսների համար՝ իսկական մարտահրավեր։

Խոյ

Գարնանային էներգիայի կուտակումը կարող է ի հայտ բերել մի քանի զգացմունքային խնդիրներ, որոնք քնած են եղել ամբողջ ձմեռ: Մարտի առաջին օրերը զգացմունքային առումով մի փոքր լարված կլինեն։ Հնարավոր է կցանկանաք մտածել ձեր ապագայի մասին: Քիչ ուշ հուզական վերելք կառաջանա, որը կօգնի հաղթահարել խնդիրները։ Այնուամենայնիվ, ավելի լավ է չվստահել կողմնակի մարդկանց խորհուրդներին։

Խեցգետին

Մարտի սկզբին դուք կհայտնվեք հույզերի ալիքների վրա. վերելքի զգացումը կփոխարինվի անկումներով, իսկ ուրախությանը կփոխարինի տխրությունը: Բայց անհանգստության պատճառներ չկան, առաջ գնալն ու կանգ առնելը նորմալ ու բնական երեւույթ է։

Կույս

Աշխատավայրում անսպասելի իրադարձությունները կարող են պատճառ դառնալ, որ մի քանի անգամ շատ արագ փոխեք ձեր կարծիքը։ Շահութաբեր նախաձեռնության հնարավորության հետ կապված երաշխիքների բացակայությունը բանակցություններ կպահանջի։ Ներդաշնակությունը կտիրի միայն անձնական կյանքում, իսկ ֆինանսական հարցերում պետք է ուշադիր լինել։ Ամսվա երկրորդ կեսին ստիպված կլինեք շատ ժամանակ ու ջանք հատկացնել ներդրումային ոլորտին։

Այծեղջյուր

Մարտին հնարավոր է բախվեք կենցաղային ծախսերի հետ և չափազանց հապճեպ որոշումներ կայացնեք, որոնց համար հետագայում կզղջաք։ Նման իրավիճակներում ավելի լավ է մի փոքր ընդմիջում անել ու լավ մտածել։ Բացի այդ, կարող է լինել բնակության վայրը փոխելու ցանկություն, որը կառաջանա առաջ շարժվելու զգացմունքային պահանջով։ Այնուամենայնիվ, նախքան դա որոշելը, ավելի լավ է ծանր ու թեթև անել բոլոր դրական և բացասական կողմերը, որպեսզի խուսափեք տհաճ հետևանքներից: