Կյանքի դասեր, որոնք դուք լավ կլիներ իմանայիք, քանի դեռ ձեր կյանքում ուշ չէ…
1. Մենք ապրում ենք հիմա և այստեղ
Ձեր կյանքը ծննդյան օրից մինչև մահվան օրը ընկած ժամանակահատվածն է։ Սակայն շատ կարևոր է, որ դուք զգաք այն, ինչ ապրում և տեսնում եք հենց այստեղ, հենց հիմա։ Փորձեք ապրել ու վայելել ձեր կյանքի ամեն օրն ու վայրկյանը։
2. Կյանքը կարճ է
Սա ձեր կյանքն է և դրա համար պետք է պայքարել։ Ճշմարտության և այն ամենի համար, ինչը կարևոր է ձեր կյանքում, պետք է պայքարել։ Պայքարեք նրանց համար, ում սիրում եք և մի մոռացեք ասել նրանց ձեր սիրո և հարգանքի մասին։ Հիշեք, որ կյանքը կարճ է, օգտագործեք կյանքը փոխելու հնարավորությունը։ Մի պահ կանգնեք և մտածեք։ Պետք է սկսել հենց այսօրվանից, չէ՞ որ երբեք չես իմանա, թե ինչ է սպասվում «վաղը»։
3. Այսօրվա դժվարությունները հատուցվելու են ապագայում
Երբ ինչ-որ դժվարությունների կամ մարտահրավերների առաջ ենք կանգնում, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, միշտ տվեք ձեզ հետևյալ հարցը. «Պատրա՞ստ եմ ես իմ կյանքից մի քանի տարի հատկացնել դրան, սակայն հետագայում ապրել երազի նման»։
4. Այսօրվա գործը վաղվան մի թող
Եթե ինչ-որ պատասխանատու և շատ կարևոր գործ է հարկավոր անել, ապա պետք չէ ժամանակ կորցնել։ Անհրաժեշտ է ժամանակը ճիշտ ու ռացիոնալ օգտագործել, ինչի համար վաղը շնորհակալություն եք հայտնելու ձեզ։ Աշխատեք, որ վաղը երջանիկ լինեք այն ամենի համար, ինչ արել եք այսօր։
5. Ցանկացած սխալի վրա պետք է սովորել
Մշտապես լավ երևույթները պատահում են այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն կորցնում իրենց հույսն ու շարժվում են առաջ։ Նրանք, չնայած հիասթափությանը, շարունակում են պայքարել, սիրել՝ նույնիսկ եթե այդ սերը ցավ է պատճառում նրանց։ Այն, ինչ պատահել է արդեն անցյալում է և դրանից միայն պետք է դասեր քաղել։
6. Դուք ձեր լավագույն ընկերն եք
Երջանկություն է, երբ դուք հավանում եք ձեզ։ Ուրիշների հետ առողջ հարաբերություններ ստեղծելուց առաջ, պետք է հաշտվեք ինքներդ ձեզ հետ։ Մինչև մյուսների աչքերի մեջ նայելը, սովորեք նայել, սիրել և հարգել ձեզ և ձեր սեփական աչքերն ու «եսը»։
7. Գործերն ավելի խոսուն են, քան բառերը
Կյանքում պետք է ընկերություն անել այն մարդկանց հետ, ովքեր ճիշտ և տեղին են խոսում։ Բոլորին պետք է դատել համաձայն իրենց կատարած գործերի, ոչ՝ խոսքերի։
8. Անգամ փոքրիկ բարությունը կարող է աշխարհն ավելի լավը դարձնել
Ժպտացեք բոլորին և բարի եղեք։ Այնտեղ, որտեղ մարդիկ կան, պետք է բարություն ցուցաբերել՝ թեկուզ միայն ձեր ժպիտով։ Սովորեք պարզապես ժպտալ և դրական զգացմունքներ փոխանցել։
9. Յուրաքանչյուր գեղեցկության ետևում ցավ է թաքնված
Դուք ապրում եք, առաջ շարժվում, երբեմն վհատվում.. սրանք բնական երևույթներ են, չէ որ դուք մարդ եք, որը երբեք չի կարող կատարյալ լինել։ Բոլորի կյանքում լինում են դժվարին պահեր, մարտահրավերներ, որոնք շատ հաճախ վշտացնում են ձեզ։ Սակայն դրանք հաղթահարելով և դասեր քաղելով՝ պետք է առաջ շարժվել։ Հիշեք, եթե ձեր ներքին ուժը հասցրել է ձեզ այստեղ, ուրեմն կարող եք շատ ավելին ձգտել և նոր բարձունքներ գրավել։
10. Ժամանակն ու փորձը բուժում են վերքերը
Կյանքն ասես երկու շրջանակից կազմված լինի՝ սև շրջանակը մեր փորձն է, իսկ դրա մեջ առկա կարմիր շրջանակները՝ այն տխուր և վատ իրադարձությունները, որոնք արդեն անցյալում են։ Սակայն սև շրջանակի մեջ եղած կարմիրը շատ քիչ ու փոքր տեղ է զբաղեցնում։ Հիշեք, այն, ինչ այժմ ձեզ համար կարևոր է թվում և ծածկում է ձեր կյանքի սպիտակ շրջանակը, որոշ ժամանակ անց մտնելու է սև շրջանակի մեջ և այլևս էական ոչ մի նշանակություն չի ունենալու ձեզ համար, ինչպես այժմ։