Գլխավոր Դեսից-դենից 5 կանոն նրանց համար, ովքեր ուզում են տղամարդու մուսան դառնալ

5 կանոն նրանց համար, ովքեր ուզում են տղամարդու մուսան դառնալ

6100
0

1. Ամեն ինչ ինքնուրույն մի արեք, նույնիսկ նման արտահայտություն մի արեք: Ուժեղ և անկախ կինը, իհարկե, լավ է, բայց սիրված լինելը՝ ավելի լավ: Ձեր սիրելիին թույլ տվեք ձեր կողքին տղամարդ զգալ: Նրանից օգնություն խնդրեք և մի վախեցեք ընդունել այն: Դա միայն կբարձրացնի ձեզ նրա աչքում:

2. Խորհրդակցեք, ոչ թե խորհուրդ տվեք: Նրան ցույց տվեք, որ նրա կարծիքը ձեզ համար շատ կարևոր է, և այն իսկապես ազդում է ձեզ վրա:

3. Փրկարարի դեր մի ստանձնեք, ավելի լավ է ոգեշնչող եղեք: Մշտապես մի մատնանշեք նրա սխալները, այլ խթանեք գովասանքով և հաջողությունների համար հպարտությամբ: Հավատացեք, նա կցանկանա ավելին անել ու ավելի լավ, եթե զգա և իմանա, որ դա գնահատում են:

4. Նրան մի սովորեցրեք: Թող ինքնուրույն զարգանա և ընտրի այն ուղին, որով կընթանա: Չէ՞ որ դուք ուզում եք նրա սիրելի կինը լինել, ոչ թե մայրը: Ավելի լավ է սեփական զարգացմամբ զբաղվել, իսկ նա կձգտի ավելի խելացի և ուժեղ լինել: Դա տղամարդկանց բնույթն է:

5. Նրան ընդունեք այնպիսին, ինչպիսին կա: Չէ՞ որ դուք հենց այդ մարդուն եք սիրահարվել: Մի՛ ճնշեք նրան՝ ստիպելով համապատասխանել ձեր սեփական պատկերացումներին: Առանց այն էլ նա ձեր իդեալն է: