Գլխավոր Լուրեր Արցախի ՊԲ մարտիկները հետ են շպրտում ադրբեջանցի դիվերսանտներին (տեսանյութ)

Արցախի ՊԲ մարտիկները հետ են շպրտում ադրբեջանցի դիվերսանտներին (տեսանյութ)

10876
0

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Մեհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է , թե ինչպես են Արցախի ՊԲ մարտիկները հետ շպրտում հակառակորդի դիվերսիոն փորձն ու վնասազերծում ադրբեջանցի զինվորներին:

Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արեւելյան եւ հյուսիսային հատվածներում կիրառելով նաեւ ձեռքի հակատանկային նռնականետեր:Արցախի ՊՆ-ից հայտնել էին նաև, որ բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել:

Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:«Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել եւ վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների»,-նշել էր Արցախի ՊՆ-ն: