Գարնան առաջին ամիսն արդեն սկսվել է։ Շատ շուտով մեզ սպասում է ամենահաճելի տոներից մեկը՝ Կանանց միջազգային օրը։ Բայց ոչ միայն նրա հետ են կապված հույսերն ու սպասելիքները։ Գարունը յուրաքանչյուր մարդու համար պլանների ժամանակն է։
Խեցգետին
Խեցգետինները մոտ ժամանակները հնարավոր է, որ տրվեն գայթակղությանը՝ խուսափել իրենց առաջադրանքներից: Սեփական նպատակները նրանց դժվար հասանելի և պատրանքային կթվան։ Ուստի այդ մարդիկ պետք է իրենց խոսք տան, որ շարունակելու են առաջ շարժվել՝ չնայած կասկածներին: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը սկսում է ձեզ համոզել փոխել ձեր տեսակետը, սահմանափակեք նրա հետ շփումը։ Միայն համառությունը կօգնի ձեզ հասնել ձեր ուզածին: Աստղերը կլուսավորեն ձեր ճանապարհը, եթե դուք չշեղվեք դրանից:
Կույս
Ժամանակն է հոգ տանել ձեզ ամենամոտ մարդկանց մասին, ներել վիրավորանքները և օգնության ձեռք մեկնել կարիքավորներին: Կույսերը կաշխատեն բարելավել հարաբերությունները մարդկանց հետ, և դա կօգնի նրանց գոյատևել դժվարին պահին: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր երկար ժամանակ սրտանց չեն խոսում զուգընկերոջ հետ, պետք է մարտ ամսին հատուկ ուշադրություն դարձնեն այս հարցին։ Հենց հիմա դուք հնարավորություն ունեք ձերբազատվելու ցանկացած միջանձնային կոնֆլիկտներից։
Կարիճ
Կարիճները նույնպես կկենտրոնանան հեռավոր և մոտ մարդկանց հետ շփվելու վրա: Կկարողանաք ընդհանուր հայտարարի գալ նրանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել։ Ընտանեկան մարդիկ ներդաշնակություն կգտնեն, իսկ միայնակները կարող են հանդիպել ամբողջ կյանքի սիրուն։ Գործարար ոլորտի հարցերում պետք է մի փոքր ավելի զգույշ լինել։ Բայց եթե ճիշտ մոտենաք դրանց, կարող եք չանհանգստանալ արդյունքի համար:
Ջրհոս
2022 թվականի մարտին, Պավել Գլոբայի կանխատեսման համաձայն, Ջրհոսներն իրենց ավելի ներդաշնակ և հանգիստ կզգան, քան երբևէ։ Դուք կարող եք վերանորոգել կամ պարզապես գնել որոշ դեկորատիվ իրեր՝ տան հարմարավետության համար: Ընդհանրապես, ձեր ցանկացած մտադրություն դատապարտված կլինի հաջողության։ Գլխավորը նախախնամությանը հավատալն է։