Գլխավոր Դեսից-դենից Փողը «ձգելու» կանացի երկու կանոն

Փողը «ձգելու» կանացի երկու կանոն

1171
0

Կանոն 1. Ձեզ երես տվեք

ԽՍՀՄ-ի ժամանակ մեզ ներշնչել էին հետևյալը. «Я-ն այբուբենի վերջին տառն է»: Ակտիվորեն քարոզվում էր հանուն ուրիշների, հանուն կոմկուսի ապրելու գաղափարը: Արդյունքում մենք ունենք «երջանիկ քաղաքացիների» մի քանի ապերջանիկ սերունդ:
Փողին գրավելու օրենքներից մեկին ասում է. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ այն ձեզ տալիս է կոմֆորտ և բավականություն: Այսինքն, ստացվում է, եթե փողը բավականություն չի պատճառում, ապա չի գալիս:
Ասենք ավելին, եթե փողը ուրախություն չի բերում, դուք ինքներդ եք այն գիտակցաբար կամ ենթագիտակցաբար հեռացնում ձեզնից:
Ահա այստեղ էլ դաստիարակությունը խանգարում է: Մի կողմից մենք ուզում ենք լինել հարուստ, լավ հագնվել, հանգստանալ ու ճանապարհորդել, մյուս կողմից՝ մեր դաստիարակությունը պարտադրում է լինել համեստ, ապրել ուրիշների համար, զոհաբերել քեզ հանուն ուրիշների, հանուն ընտանիքի, երեխաների, ընկերների. ձեզ անձնապես փող պետք չէ, այն ձեզ ուրախություն չի պատճառում:
Այս իրավիճակն անհրաժեշտ է անպայման փոխել. հենց հիմա հարցրեք ինքներդ ձեզ. «Սիրելիս, ի՞նչ ես դու ուզում»: Թող դա լինի միգուցե աննշան, բայց հոգուն հաճելի բան: Միգուցե դա մի գավաթ սուրճ է, նոր զարդ կամ զգեստ: Երես տվեք ինքներդ ձեզ, ու դա արեք կանոնավոր կերպով: Թող ձեր եկամուտի մի մասն ուղղվի ստացված գումարից ձեզ հաճույք պատճառելուն: Այսպիսով մենք մեզ թույլ կտանք ուզենալ փող (սա ձգում է փողին) և բավականություն ստանալ փողից (սա նույնպես ձգում է փողին):

Կանոն 2. Փողն ընդունեք ուրախությմաբ և երախտագիտությամբ

Երկրորդ օրենքն ասում է. Փողը գալիս է այն ժամանակ, երբ այն կոմֆորտ և բավականություն է պատճառում: Օրենքը շատ պարզ է. եթե փողը ուրախություն և բավականություն է պատճառում, այն գալիս է կրկին ու կրկին: Ձեր ողջ կանացի բնականությունը փող է ձգում: Որքան մեծ բավականություն է պատճառում փողը, այնքան դուք իրեն ձգում եք:
Երբ ձեզ տալիս են, նվիրում են, փոխանցում են գումար՝ ուրախացեք և շնորհակալ եղեք: Անգամ եթե ձեզ ժամկետանց պարտք են վերադարձնում, շնորհակալություն հայտնեք, և ուրախացեք փաստով, որ գումարը վերադարձավ: