Հայաստանի շատ մարզերում մայիսի 20-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես NEWSMAG.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում
Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +17+20,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+15,
Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,
Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18,
Արցախում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27։