Գլխավոր Դեսից-դենից 10 միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար

10 միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար

6686
0

Առաջարկում ենք ընթերցել տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար։

1. Առաջին հերթին պետք է վեր կենալ համակարգչի առջևից և թույլ տալ, որ ձեր աչքերը հանգստանան։ Կարելի է դուրս գալ զբոսնելու՝ հատկապես, եթե լավ եղանակ է դրսում։

2. Կանոնավոր կերպով պետք է մաքրել ու թարմացնել այն տարածքը, որտեղ դուք անցկացնում եք օրվա մեծ մասը։

3. Եթե այս ամենից հետո տրամադրության փոփոխություն չի նկատվում, ուրեմն կարելի է նայել հին լուսանկարները և վերհիշել գեղեցիկ հուշերը։ Սա այնքան հաճելի զբաղմունք է։

4.Կատակերգական ֆիլմ դիտեք։ Կարելի է անգամ սովետական շրջանում նկարահանված մուլտֆիլմեր դիտել։ Փորձեք նյարդերը թուլացնող, զվարճալի տեսանյութեր կամ հաղորդումներ դիտել։

5. Շոկոլադը նույնպես տրամադրություն բարձրացնող միջոց է։ Այլընտրանքային տարբերակ են նաև մրգերը։ Դրանք նույնպես շատ հյութեղ են և ուտելիս ամառ ու արև են հիշեցնում։

6. Չպետք է մոռանալ նաև ընկերների ու սիրելիի մասին։ Նրանք ձեր լավագույն հակադեպրեսանտներն են։ Ձեզ համար սիրելի և հաճելի մեկի հետ կարող եք շոկոլադ ուտել ու զվարճալի հաղորդումներ դիտել։

7. Կարելի է նաև շոփինգի գնալ։ Պետք չէ գումար խնայել։ Վերջապես գնեք այն զգեստը, որը ցանկանում էիք ունենալ ձեր զգեստապահարանում։

8. Նոր հետաքրքրություններ ստեղծեք ձեզ համար։ Միգուցե դուք վաղուց ի վեր մտածված ծրագրեր ունեիք, որոնք կարելի է հենց այսօր իրականացնել։

9. Բարի ու հոգատար եղեք։ Դուք կարող եք օգնել մեկին, կամավոր աշխատել, հին իրեր ու խաղալիքներ հավաքել ու տալ կարիքավորներին և այլն։ Սա ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլև ինքնագնահատականը։

10.Հաճախ ժպտացեք և պատկերացրեք, որ դուք երջանիկ մարդ եք։ Տխրելու առիթ չկա։