1. Կանայք երբեք մարզաշապիկը հագից չեն հանում՝ մեջքից քաշելով:
2. Կանայք չեն քորում ծոծրակը: Առաջինը՝ նրանք չեն ցանկանում ցույց տալ իրենց հուզմունքը, երկրորդը՝ դա կփչացնի սանրվածքը:
3. Կանայք հաճախ են մազերը, թեկուզ՝ կարճ, փաթաթում մատին: Տղամարդիկ այդպես հազվադեպ են անում:
4. Կինը երբեք չի հասկանա, թե ինչու են ֆուտբոլիստները, շարվելով պատի մոտ, ափերով զվարճալի ձևեր անում: Ուստի նա չի արձագանքում, երբ ֆիլմի հերոսը կոշիկի հարված է ստանում ոտքերի արանքում:
5. Կինը սիգարետն ատամներով չի կծում: Նա չի պահում այն բերանում, այլ միշտ՝ ձեռքին:
6. Հորանջելիս կինը բերանն ափով է փակում, ոչ թե բռունցքով:
7. Լոգանք ընդունելով կինը, անկախ նրանից՝ երկար, թե կարճ մազերով է, սրբիչը փաթաթում է գլխին: Նման արևելյան ծիսակարգի առաջացման պատճառներն անհայտ են:
8. Կանանց գրեթե չի անհանգստացնում, երբ ներքնազգեստն անհարմարություն է պատճառում: Սովորաբար կինը չի փորձում աննկատ ուղղել ներքնազգեստը՝ վեր կենալով աթոռից:
9. Ինչ-որ բան նետելու համար կինը ձեռքը ոչ թե կողք է տանում, այլ հետ: Դրա համար էլ կանանց երբեք չեն ուղարկում տանկ պայթեցնելու:
10. Կանայք սիրում են չոր խոտերից ցախավելները: Նրանք դա անվանում են «չոր ծաղիկներից կոմպոզիցիա»:
11. Ձեռքով բարևելիս կինը գրեթե երբեք այն չի սեղմում:
12. Կանչին արձագանքելով՝ կինը սովորաբար միայն գլուխն է թեքում: Տղամարդը նաև մեջքով է շրջվում, քանի որ նրա վիզը ճկուն չէ:
13. Կանայք վախենում են սարդերից, որդերից և մկներից: Նրանց նաև դուր չեն գալիս թրթուրները, անգամ ամենագեղեցիկները:
14. Կանանց մեծ մասը կարծում է, որ օճառով լվացվելը վնասակար է (իսկ թե ինչով են լվացվում՝ կարող եք տեսնել լոգարանում):
15. Սեքսով զբաղվելու ժամանակ կինը մտածում է՝ արդյո՞ք գեղեցիկ տեսք ունի:
16. Ձեռքերը ցույց տալու առաջարկին տղամարդը պատասխանում է ափերը ցույց տալով, կինը՝ հակառակը: Հավանաբար՝ անթերի մատնահարդարումն ու ադամանդները ցույց տալու համար:
17. Այն խոսքերը, որ կինն ասում է մուրճով մատին հարվածելիս, կարելի է հանգիստ մանկական հաղորդման ժամանակ եթեր տալ, իսկ տղամարդու խոսքերն ընդհանրապես հեռարձակել չի կարելի:
18. Կանայք գարեջրի շիշը բացում են համապատասխան բացիչով:
19. Կանանց մոտ հիմնականը կրծքավանդակային շնչառություն է, տղամարդկանց մոտ՝ որովայնային:
20. Կանայք չեն սիրում, երբ իրենց ձեռքերն ազատ են: Ուստի նրանք միշտ պայուսակ են կրում: Պայուսակ չլինելու դեպքում ամեն ինչ կարող է փոխարինել՝ ձեռնոց, գիրք, ծաղիկ: