Գլխավոր Դեսից-դենից Կենդանակերպի չորս նշաններ, որոնց հունիսին անախորժություններ են սպասվում

Կենդանակերպի չորս նշաններ, որոնց հունիսին անախորժություններ են սպասվում

0
5297

Հայտնի աստղաբան Թամարա Գլոբան մոտ ապագայում անախորժություններ է կանխատեսել կենդանակերպի շրջանակի որոշ ներկայացուցիչների համար։

Կենդանակերպի չորս նշաններ՝ Խեցգետին, Առյուծ, Կշեռք և Կարիճ, հունիսին վտանգի մեջ կլինեն։ Այս կանխատեսումն արել է Թամարա Գլոբան։

Խեցգետին

Խեցգետինների համար հունիսը հաճելի կլինի կարիերայի առումով։ Բայց մոտակա գործուղումը կարող է անախորժություններ բերել։ Կենդանակերպի այս նշանին դժվարություններ են սպասվում ճանապարհին և ճանապարհորդելիս:

Ըստ աստղագուշակի՝ Խեցգետինները կարող են վտանգի ենթարկվել հունիսի կեսերից մինչև ամսվա վերջ ճանապարհորդելիս: Առողջությունը նույնպես կհուսահատեցնի ձեզ. ինքնազգացողության վատթարացումը կարող է անհանգստացնել Խեցգետիններին ամսվա սկզբին և վերջում:

Առյուծ

Առյուծներին առողջական խնդիրներ չեն սպասում, սակայն աստղերը դժվար ընտրություն են կանխատեսում։ Առյուծները պետք է ընտրեն տան և աշխատանքի միջև։ Գլոբան հորոսկոպով զգուշացնում է, որ սխալ որոշումները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։

Կշեռք

Հունիսին Կշեռքներին սպասում է իրադարձությունների իսկական հորձանուտ: Իսկ բազմաթիվ փոփոխությունները լուրջ ծախսեր են բերելու։ Կենդանակերպի այս նշանի հետ կապված դժվարությունները, ըստ Թամարա Գլոբայի, կլինեն նրա անձնական կյանքում։

Կարիճ

Կարիճների համար հունիսը կոնֆլիկտային ամիս է։ Ընտանիքի և ընկերների հետ լուրջ վեճերը լրջորեն կփչացնեն ձեր տրամադրությունն ու նյարդերը։ Կոնֆլիկտները ինչպես ասում է Թամարա Գլոբայի աստղագուշակը, կվնասեն ոչ միայն հարաբերություններին, այլև առողջությանը: