- Վերջ տվեք ժամանակ անցկացնել սխալ մարդկանց հետ: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն անցկացնեք ձեզ մինչև վերջ քամող մարդկանց հետ: Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ դուք ներկա լինեք իր կյանքում, ինքը հոգ կտանի ձեր պայմաններին: Դուք ստիպված չեք լինի պայքարել տեղի համար: Երբեք մի կառչեք նրանցից, ովքեր անընդհատ նվազեցնում են ձեր արժեքը: Եվ հիշեք, ձեր իսկական ընկերները նրանք չեն, ովքեր ձեզ աջակցում են, երբ դուք ձիու վրա եք, այլ նրանք, ովքեր ձեր կողքին են մնում, երբ ձեր գործերը վատ են:
- Վերջ տվեք սեփական խնդիրներից փախչելուն: Առերեսվեք դրանց: Ոչ, դա հեշտ չի լինի: Աշխարհում չկա այնպիսի արարած, որն ի վիճակի լինի իդեալականորեն հակահարված տալ: Մեզանից չի պահանջվում վայրկենապես լուծել բոլոր խնդիրները: Մենք ուղղակի այլ կերպ ենք ստեղծված: Մենք ստեղծված ենք վշտանալու, տխրելու, ցավ զգալու, գուցե նույնիսկ` ընկնելու համար Կյանքի իմաստը դրանում է. բախվել խնդիրների, սովորել, հարմարվել և ի վերջո լուծել դրանք: Հենց դա է մեզ մարդ դարձնում:
- Վերջ տվեք ինքներդ ձեզ խաբելուն: Դուք կարող եք դա անել ում հետ ասես, բացի ձեզնից: Մեր կյանքը կարող է բարելավվել այն ժամանակ միայն, երբ մեզ թույլ տանք ռիսկի դիմել, և մեր առաջին, ամենադժվար հնարավորությունը ինքներս մեզ հետ ազնիվ լինելն է:
- Վերջ տվեք ձեր պահանջմունքները հետին պլան մղելուն: Ամենից սարսափելին ուրիշ մեկի հանդեպ սիրո մեջ չափից շատ էներգիա ծախսելով և սեփական բացառիկության մասին մոռանալով ինքն իրեն կորցնելն է: Ոչ, ուրիշներին մի լքեք, բայց ձեզ էլ օգնեք: Եթե գոյություն ունի համապատասխան պահ, որ լսեք ձեզ և անեք այն, ինչը ձեզ համար իրոք կարևոր է, այդ պահը եկել է:
- Մի փորձեք ուրիշ մեկը լինել: Կյանքում ամենաբարդ խնդիրներից մեկը ինքը լինելն է այս աշխարհում, որը փորձում է մեզ մնացած բոլորին նման դարձնել: Ինչ-որ մեկը միշտ ավելի գեղեցիկ կլինի, ինչ-որ մեկը միշտ ավելի խելացի կլինի, իսկ ինչ-որ մեկը միշտ ավելի երիտասարդ կլինի, բայց նրանք երբեք դուք չեք լինի: Մի փորձեք ձեզ փոխել մարդկանց ուրախացնելու համար: Եղեք, ինչ կաք և նրանք, ովքեր իրոք պետք են ձեզ, ձեզ կսիրեն այնպիսին, ինչպիսին դուք կաք:
- Վերջ տվեք անցյալից կառչելուն: Դուք չեք կարողանա ձեր կյանքի նոր գլուխ սկսել, քանի դեռ վերընթերցում եք նախորդը:
- Վերջ տվեք սխալ թույլ տալուց վախենալուն: Ինչ-որ բան անելն ու սխալվելն առնվազն տասն անգամ ավելի արդյունավետ է, քան ոչինչ չանելը: Յուրաքանչյուր հաջողություն կրում է անցած անհաջողությունների հետքը և յուրաքանչյուր անհաջողություն դեպի հաջողություն է տանում: Արդյունքում դուք անհամեմատ ավելի կափսոսաք նրա համար, ինչ ՉԵՔ արել, քան նրա, ինչ արել եք:
- Վերջ տվեք անցյալի սխալների համար ձեզ հանդիմանելուն: Մենք կարող ենք սխալ մարդու սիրել և ափսոսալ մեր սխալների համար, բայց նույնիսկ եթե ամեն ինչ սխալ է գնում, մի բան հաստատ կարելի է ասել. սխալները մեզ օգնում են գտնել ճիշտ մարդու և ճիշտ իրեր: Մենք բոլորս սխալվում ենք, պայքարում ենք և նույնիսկ ափսոսում ենք անցյալ սխալների համար: Բայց դուք ձեր սխալները չեք, դուք ձեր պայքարը չեք, դուք այստեղ եք և հիմա, հնարավորություն ունեք վերակառուցելու ձեր օրը և ձեր ապագան: Ինչ էլ պատահի ձեր կյանքում, դա ձեզ նախապատրաստում է դեպի ապագա ևս մեկ քայլի համար:
- Վերջ տվեք երջանկություն գնելու փորձերին: Շատ բան նրանից, ինչ մենք ուզում ենք, թանկ արժե: Բայց ճշմարտությունն այն է, որ այն բաները, որոնք մեզ իսկապես երջանիկ են դարձնում` սերը, ծիծաղը, սեփական զգացմունքների նկատմամբ աշխատանքը, լիովին անվճար են:
- Վերջ տվեք երջանիկ լինելու համար ինչ-որ մեկին փնտրելուն: Եթե դուք դժգոհ եք ձեզնից, ձեր անձից, ուրեմն ինչ-որ մեկի հետ երկարաժամկետ հարաբերությունները ևս ձեզ ավելի երջանիկ չեն դարձնի: Պետք է սեփական կյանքում կայունություն ստեղծել, նախքան այն կկիսեք ևս մեկի հետ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...