Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը A խմբում։ Սամարայում հանդիպեցին մինչ այս 6-ական միավոր վաստակած Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները։ Խաղում 3։0 հաշվով հաղթեցին հարավամերիկացիները։
10-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը, իսկ 23-րդ րոպեին Դենիս Չերիշևը դարձավ ինքնագոլի հեղինակ։
36-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի կազմում 2 անգամ զգուշացվելով հեռացվեց Իգոր Սմոլնիկովը։
90-րդ րոպեին Էդիսոն Կավանին երրորդ գնդակն ուղարկեց Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը՝ 3։0։
Ուրուգվայը վաստակեց 9 միավոր և խմբից պայքարը շարունակեց առաջին հորիզոնականով։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...