Գլխավոր Լուրեր Մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ. վարչապետ

Մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ. վարչապետ

1598
0

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանեց ամենաշատ «լայքեր» հավաքած հարցերից մեկին, որը վերաբերում էր Արցախին:

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, խնդրում եմ Արցախի սահմանում տիրող իրավիճակի մասին խոսել։Սահմանին իրավիճակը իրո՞ք աննախադեպ է։ Կա՞ պատերազմի վտանգ առավել քան երբևէ։ Եթե երկու եղբայր միասին են ծառայում, նրանց օրենքով սահման տանում են։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև արդեն մեկ ամիս կլինի, որ մեր տղաներին ոչ մի ծանրոց չենք ուղարկում, մի քանի օր առաջ էլ արձակուրդ էին եկել, ամբողջովին նոր զինհագուստով, կոշիկներով, ճանապարհի գումարն էլ հոգաց ՊՆ–ը»,-ասված էր հարցում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս շրջանում հրադադարի խախտման դեպքերը և կրակոցների միջին քանակն աննախադեպ ցածր են եղել։

«Մենք միջին վիճակագրական տվյալներով ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, մենք, ցավոք սրտի, զոհեր ունեցանք: Առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, որոնք երբեմն ավելի մեծանում են, երբեմն նվազում են, բայց ունենք զորքերի շարժ, Նախիջևանի ուղղությամբ գիտեք, որ լարվածություններ են առաջացել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատերազմի վտանգի մասին, ասաց, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք ցանկացած զարգացման, և իմ հրամանը՝ որ զգոնությունը ոչ մի վայրկյանով չկորցնենք»,– ասաց նա:

Նա շեշտեց, որ մենք կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում, որը ցանկացած պահի կարող է փոխվել:

Նա վստահեցրեց, որ մենք պատերազմ չենք սկսի, Ադրբեջանի իշխանություններն են ռազմական հռետորիկա օգտագործում, և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս կհասկանա, որ Արցախի կոնֆլիկտը ուժով չի լուծվի: «Մեր կարգախոսը շարունակում է մնալ` «դուխով, մարտական և ամուր կանգնած մեր հայրենիքը պաշտպանելու դիրքերում»,- ասաց վարչապետը: