Գլխավոր Լուրեր Անձրևները չեն նահանջում, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակի տեսություն

Անձրևները չեն նահանջում, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակի տեսություն

648
0

Հանրապետության տարածքում՝ 13-17-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ:

Քամին արևմտյան՝ պոռթկումներով մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում հունիսի 13-17-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 18-20 մ/վրկ։

Հայաստանի մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +27…+29, գիշերը՝ +16…+18։