Գլխավոր Դեսից-դենից Կենդանակերպի նշանների ամենավանող գծերը

Կենդանակերպի նշանների ամենավանող գծերը

4157
0

Խոյ

Խոյերն ամեն ինչ այնքան սրտին մոտ են ընդունում, որ ցանկացած մանրուքից կարող են խոշոր վիճաբանություն ստեղծել ու նույնիսկ ծեծկռտուք:

Ցուլ

Հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում Ցուլերը հետաձգում են ամեն ինչ, հայտնում, որ աշխատանքի չեն գալու, անջատում են հեռախոսը, ու իրենց այնպես են պահում, ասես աշխարհի վերջն է եկել:

Երկվորյակներ

Երկվորյակները սովորաբար իրենց այնպես են պահում, ասես աշխարհում ամեն ինչի մասին բոլորից լավ գիտեն՝ չնայած իրականում դա այդպես չէ:

Խեցգետին

Ձեր բախտը կբերի, եթե ձեզ գոնե մեկ րոպե հաջողվի գտնվել Խեցգետնի կողքին, որը ամեն ինչում վստահ է: Նրանց անընդհատ Ձեր աջակցությունն է պետք:

Առյուծ

Շատ Առյուծներ այնքան հպարտ ու ինքնասիրահարված են, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սկսում են անընդհատ նվնվալ:

Կույս

Կույսերն այնքան վատատես են ու այնքան բծախնդիր, որ երբեմն պարզապես ստիպված ես անտեսել դա, բայց նրանք միևնույն է, չեն հանգստանա ու կսկսեն ծաղրել ձեզ:

Կշեռք

Կշեռքը ձեզ կասի միայն այն, ինչ դուք ուզում եք լսել՝ և ոչ ավելին: Ընդ որում, նրանք ուրիշներից էլ են կարողանում ստանալ հենց այն, ինչ իրենք են ուզում:

Կարիճ

Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ խանդ ու բարկություն են զգում բառացիորեն ամեն ինչից:

Աղեղնավոր

Նրանց կատարելապաշտությունն ու գերիշխելու ձգտումը կարող է վանել: Եթե դուք այնպես չեք անում, ինչպես նրանք են ասում, ուրեմն սխալվում եք։

Այծեղջյուր

Եթե գործերը լավ ծրագրված չեն ու արագ կողմնորոշվելու կամ իմպրովիզի անհրաժեշտություն կա, Արծեղջյուրն ինքն իրեն կորցնում է:

Ջրհոս

Ջրհոսն իր տրամաբանությունն ու մտածելակերպը կատարյալ է համարում ու լռելու և լսելու փոխարեն շարունակում է խորհուրդներ տալ:

Ձկներ

Երբեմն թվում է, որ նրանք դանդաղեցված տեմպով են ապրում ու ինչ- որ բան անելու համար նրանցից եռակի շատ ժամանակ է պահանջվում, քան մեկ ուրիշից: