Հանրապետության տարածքում հունիսի 16-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +30 +32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +22 +25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,
Լոռիում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +25,
Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +23 +28,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +18 +22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +26 +31,
Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33,
Արմավիրում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +30 +32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +22 +25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +20 +25,
Արցախում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +26 +31։